«Հրապարակ»-ի տեղեկություններով` թիվ 9 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու է առաջադրվելու ԲՀԿ ներկայացուցիչ Նապոլեոն Ազիզյանը:
«Այս ընտրատարածքում ՀՀԿ-ն պաշտպանելու է գործող պատգամավոր Ռուբեն Սադոյանին: Այնպես որ, թիվ 9 ընտրատարածքը ևս կարող է դառնալ հետաքրքիր մրցապայքարի թատերաբեմ, մանավանդ որ Սադոյանն ու Ազիզյանն արդեն մեկ անգամ, այս նույն ընտրատարածքում, իրար դեմ պայքարել են 2007թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ:
Ընդ որում, Նապոլեոն Ազիզյանը, որ ծնունդով ապարանցի է, որոշակի հույսեր էր տածում, որ օժանդակություն կգտնի ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի կողմից, սակայն նրան հասկացրել են, որ դա հնարավոր չէ` թիվ 9-ում որոշված է, որ Սադոյանն է հաղթելու: Եվ Աղվան Հովսեփյանը Ազիզյանի համար առճակատման չի գնա:









































