Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալլան Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտնել է, որ Սիրիայի հակամարտության մասնակիցների միջև բանակցություններն իմաստ չունեն։ Այս մասին չորեքշաբթի օրը հաղորդել են սաուդյան պաշտոնական ԶԼՄ-ները:
«Այսուհետ ցանկացած երկխոսություն այն մասին, թե ինչ է կատարվում Սիրիայում, իմաստ չունի»,- սաուդյան միապետի խոսքերը մեջբերում են արաբական ԶԼՄ-ները։ Այս մասին հաղորդում է Интерфакс-ը:
Ավելի վաղ Կրեմլի մամլո ծառայությունից հայտնել էին, որ Մեդվեդևը չորեքշաբթի օրը հեռախոսով Սաուդյան Արաբիայի թագավորի հետ քննարկել է Սիրիայի իրադարձությունները և իրադրությունը տարածաշրջանում:
«Մեդվեդևը և Աբդալլա թագավորը կարծիքներ են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության մասին` Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների քողի ներքո: Զրույցի ժամանակ երկու երկրների առաջնորդները քննարկել են երկկողմ և միջազգային ջանքերի համակարգումը՝ տարածաշրջանում իրադրության շուտափույթ կայունացման նպատակով,- ասվում է հաղորդագրության մեջ:








































