Ինչպես հայտնում է ռուսական РИ-Новости գործակալությունը, իտալական Ֆիդնեցա քաղաքի 34-ամյա բնակչուհին հրաձիգից սպանել է իր երկու երեխաներին, ապա կրակելով իր գլխին` ինքնասպան է եղել: Ոստիկանները փորձում են պարզել այս ողբերգության պատճառները:
Ինչպես հայտնել է ընտանիքի հայրը, կնոջ հետ վիճելուց հետո կինը, գտնվելով աֆեկտի վիճակում, խլել է ամուսնու ատրճանակը, որը քաղաքի ընկերություններից մեկում պահակ է աշխատում, նախ սպանել է երեխաներին, ապա ինքնասպան եղել: Երեխաներից մեկը 9 ամսական էր, երկրորդը` 12 տարեկան: