BBC ընկերությունը Ուիթնի Հյուսթոնի` փետրվարի 18-ին տեղի ունեցած հուղարկավորության արարողության ուղիղ եթերով 3.5 ժամ տևողությամբ հեռարձակման համար 118 բողոք է ստացել: Այս մասին հայտնում է BBC News կայքը:
Երգչուհու հուղարկավորության և հրաժեշտի արարողության ուղիղ միացումը տևել է լոնդոնյան ժամանակով 17:00-ից մինչև 20:30-ը:
Բողոքներին ի պատասխան՝ BBC-ն հայտարարել է, որ տեղեկատվական հեռուստաալիքի գործի կեսը կարևորագույն դեպքերին ներկա գտնվելն է: Ընկերությունը նաև նշել է, որ իր տեղեկատվական ալիքը արտացոլել է հանրության հսկայական հետաքրքրությունը Հյուսթոնի վաղաժամ մահվան հանդեպ:
Բացի այդ, ինչպես հայտարարել է ընկերությունը, լուրերի թողարկումը, որը նախորդել է հեռարձակմանը, իր լսարանին ներկայացրել է օրվա նորությունների լիարժեք պատկերը:
Բացի տևողության վերաբերյալ բողոքներից, BBC-ն ստացել է նաև 34 բողոք երգչուհու երկրպագուներից, ովքեր դժգոհ էին հեռարձակման որակից` նշելով, որ այն պարբերաբար ընդհատվում էր: