Monday, 22 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

ՀՀԿ-ն նախընտրում է Պուտինին, բայց աջակցող հայտարարությամբ հանդես չի գա

Երբ խորհրդարանական երեք ուժերը՝ ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը և Ժառանգությունը դարձան Եվրոպական ժողովրդական կուսակցության(ԵԺԿ) անդամ, իսկ ԲՀԿ-ի հայտը մերժվեց եվրոպական այս խոշորագույն կուսակցության կողմից միայն այն պատճառով, որ ՀՀԿ-ական «ծիտիկները» խաբար էին տարել ԵԺԿ-ականներին, թե ԲՀԿ-ն ռուսաստանյան դիրքորոշում ունեցող ուժ է, Գագիկ Ծառուկյանը որոշեց վերջնականապես ու բացեիբաց արտահայտել իր համակրանքը Ռուսաստանի, իսկ ավելի ճիշտ՝ Վլադիմիր Պուտինի նկատմամբ:

Մասնավորապես, փետրվարի 13-ին Պուտինի նախընտրական շտաբի ղեկավար Ստանիսլավ Գովորուխինին է փոխանցվել ԲՀԿ նախագահ, հայ-ռուսական հասարակական կազմակերպությունների միության նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, որով նա նշել է, որ մարտի 4-ին ՌԴ-ում կայանալիք նախագահական ընտրություններում պաշտպանելու է այդ երկրի վարչապետ Վլադիմիր Պուտինի թեկնածությունը: Թերևս բոլորն են հիշում, որ Պուտինին աջակցելու և նրա օգտին քվեարկելու կոչերով հանդես էր եկել ևս մեկ հայաստանյան կուսակցություն՝ ՀԱԿ մաս կազմող ՍԴՀԿ-ն: Սակայն չմոռանանք նաև, որ ՀՀ վարչապետ, ՀՀԿ անդամ Տիգրան Սարգսյանն էլ էր ասել, որ աջակցում է Պուտինին և ցանկանում է նրան տեսնել ՌԴ նախագահ: Մասնավորապես, Տիգրան Սարգսյանը, ինչպես վայել է Ռուսաստանի գավառ երկրի կառավարության ղեկավարին, ասել է, թե Ռուսաստանում տնտեսական և քաղաքական կայունություն կարող է ապահովել միայն Պուտինն ու նրա թիմը, ինչն էլ «նկատելիորեն ազդում են Հայաստանի բարեկեցության և կայուն զարգացման վրա… Պուտին նախագահը համապատասխանում է Հայաստանի շահերին: Սա իմ անձնական կարծիքն է, և, հուսով եմ, Ռուսաստանի կառավարության ղեկավարը մարտին կայանալիք ընտրություններում կհաղթի»,- ասել էր Տիգրան Սարգսյանը:

Հետաքրքիրն այն է, որ Պուտինին այդքան շատ սիրող ՀՀԿ-ական վարչապետի կուսակցությունը ԲՀԿ-ի նման անկեղծ չի գտնվել. մինչ օրս այս կուսակցությունը չի հայտնել իր դիրքորոշումը Ռուսաստանի նախագահական ընտրություններում իր նախընտրած թեկնածուի վերաբերյալ: Իհարկե, որևէ մեկի համար նորություն չէ, որ ՀՀԿ-ի սերն էլ է Պուտինը, բայց ՀՀԿ-ն «սիրային հարաբերություններ» ունի նաև Արևմուտքի հետ և ի տարբերություն ԲՀԿ-ի՝ չի կարող բացեիբաց խոսել իր զգացմունքների մասին:

Նկատենք, որ անցած շաբաթավերջին «Առաջին լրատվական»-ը փորձել էր ճշտել, թե արդյոք ՀՀԿ-ն է՞լ է պատրաստվում հետևել իր կոալիցիոն գործընկերոջ օրինակին, ինչին ի պատասխան ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը մեզ ասել էր, որ մարտի 4-ին Ռուսաստանում կայանալիք նախագահական ընտրություններին վարչապետ Վլադիմիր Պուտինի թեկնածությունը պաշտպանելու հարց ՀՀԿ-ում դեռևս չի քննարկվել ու ինքը տեղյակ չէ՝ առհասարակ նման քննարկում լինելու է, թե ոչ:

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից ևս փորձեցինք հետաքրքրվել, թե արդյոք այս ընթացքում այդուամենայնիվ քննարկվե՞լ է Պուտինին աջակցել-չաջակցելու հարցը: Նա մեզ փոխանցեց, որ ՀՀԿ-ում նման հարց ընդհանրապես չի քննարկվել. «Դա Ռուսաստանի ընտրություններն են, մենք մեր պաշտապնությունը ո՞նց ու որպես ի՞նչ պետք է հայտարարենք»:

Մեր դիտարկմանը, թե այդ դեպքում ինչպես է վերաբերում այն հանգամանքին, որ ԲՀԿ-ն Պուտինին աջակցելու վերաբերյալ հայտարարություն է արել, Սահակյանը պատասխանեց. «Դե ամեն մի կուսակցություն իր ռազմավարությունն ունի, ես չեմ կարծում, որ նման խնդիր է առաջացել, որ մենք պետք է քննարկենք, համենայնդեպս մինչ օրս չենք քննարկել»:

Գալուստ Սահակյանից հետաքրքրվեցինք, թե այդ դեպքում ինչպե՞ս հասկանանք հենց իր կուսակցի՝ Տիգրան Սարգսյանի՝ Պուտինին աջակցելու վերաբերյալ հայտարարությունը: Սահակյանը նկատեց, որ ցանկացած քաղաքական գործիչ կարող է իր կարծիքն արտահայտել. «Այդտեղ փակ դաշտ չէ, որ մարդիկ էլ իրենց տեսակետը չասեն»: «Եդինայա Ռոսիյա» կուսակցության հետ ՀՀԿ-ն համագործակցում է և, բնականաբար, կուսակցության դիրքորորշումը մեզ համար ընդունելի է և մեզ համար էլ է անհրաժեշտություն, որ լավ ընտրություններ անցնեն Ռուսաստանում, որովհետև Ռուսաստանը մեր բարեկամ երկրներից մեկն է: Այդուամենայնիվ, Պուտինին աջակցելու վերաբերյալ հայտարարություն անելու հարցը չի քննարկվել և ես չեմ տեսնում դրա անհրաժեշտությունը»:

Հ.Գ. Ի դեպ, Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը դիտարկելու է մարտի 4-ին կայանալիք Ռուսաստանի նախագահի ընտրությունները: Ռուսաստան են մեկնելու ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ու համակարգչային ծառայությունների և տեղեկատվության վերլուծության վարչության պետ Ելենա Այվազյանը: Իսկ որ ամենահատկանշականն է, Ռուսաստանի նախագահի ընտրությունները դիտարկելու է նաև ՀՀ Ազգային ժողվի պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ու ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը: Թերևս ՀՀԿ-ն որոշել է պաշտոնական հայտարարություն չանել Պուտինին սատարելու իր որոշման մասին և իր պատվիրակների միջոցով է պատրաստվում իր «զորակցությունը» հասցնել անձամբ Պուտինին: Ավելին՝ ՀՀԿ-ականները նաև նորարարական ընտրակեղծարարության մեթոդներով էլ կկիսվեն իրենց բարեկամ Պուտինի հետ, ինչն, իհարկե, հայտարարությամբ դժվար թե ստացվեր անել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում