Thursday, 11 06 2026
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին

Երևանն անհանգստացնում է Ռուսաստանին

Հայաստանի ռազմավարական «դաշնակից» Ռուսաստանը լրջորեն մտահոգված է մեր երկրի հնարավոր արևմտյան վեկտորով, որի առումով հանգուցային նշանակություն կարող է ունենալ խորհրդարանի 2012 թվականի ընտրությունը: Ռուսների անհանգստության մասին է վկայում թեկուզ այն, որ Հայաստանի ԱԺ-ի՝ քաղաքական ոչ մի կշիռ չունեցող նախագահ Սամվել Նիկոյանի մի հայտարարությունը բավական լուրջ արձագանք է գտել ռուսական լրատվամիջոցներում:

Նիկոյանը, ընդունելով ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը, հայտարարել էր, թե կուզենար, որ ԱՄՆ-ը Ղարաբաղի հարցում էլ վարվեր այնպես, ինչպես Կոսովոյի հարցում վարվեց: Հասկանալի է, որ երկար-բարակ քաղաքական հաշվարկներ անելու անընդունակ և գուցե հավես էլ չունեցող Սամվել Նիկոյանն ընդամենը նկատի է ունեցել այն, որ կուզենար, որպեսզի ԱՄՆ-ը ինչպես Կոսովոյի անկախությունը ճանաչեց, այնպես էլ ճանաչի Ղարաբաղի անկախությունը: Ընդ որում, Մոսկվային այդ ամենն, անշուշտ, շատ լավ հասկանալի է, սակայն պետք են առիթներ Երևանի «արևմտականության» վերաբերյալ «սարսափազդու» դատողություններ անելու համար, ինչն էլ ռուսներն անում են:

Իսկ պատճառը շատ պարզ է՝ գեոքաղաքական բոլոր ճակատներում տոտալ նահանջի ճանապարհ բռնած Ռուսաստանը, որ արտաքին նահանջի հետ մեկտեղ՝ ստիպված է նաև ներքին փոխզիջումների անհրաժեշտություն թելադրող բարդ թնջուկից գլուխ հանել, լավ է պատկերացնում Հայաստանի դուրս գալն իր հովանոցի տակից, որի պոչն, ի դեպ, մահակն է: Ռուսաստանը Հայաստանին առաջարկելու ոչինչ չունի՝ անվտանգության հարցերով թուրք-ադրբեջանական սպառնալիքի շուրջ կառուցված մանիպուլյացիաներից և մեկ էլ, իհարկե, «խոպանի» տրանսֆերտներից բացի: Սակայն Հայաստանի համար այդ մանիպուլյացիաները ավելի ու ավելի նվազ ազդեցիկ են դառնում, իսկ խոպանի տրանսֆերտներն էլ՝ նվազ արդյունավետ, քանի որ Հայաստանի տնտեսությունն ինքնին գրեթե մինչև հատակը դատարկվել է:

Հայաստանին փող է պետք, շատ փող, առնվազն մեկ միլիարդ դոլար՝ շտապ, և մոտ այդքան էլ հնարավորինս արագ: Առանց դրա՝ տրանսֆերտները ոչինչ են: Իսկ անվտանգության հարցում Հայաստանի իշխանությունը կարծես թե հասկացել է, որ այդ առումով Հայաստանին ավելի շատ սպառնում է Ռուսաստանը՝ նրա անվտանգության ծառայություններից օգտվելուց հրաժարվելու դեպքում, քան այն երկրները, որոնցից ռուսները իբր պաշտպանում են մեզ: Այլ կերպ ասած՝ խիստ տնտեսա-քաղաքական կարիքը բացել է Հայաստանի աչքերը, իսկ դրան զուգահեռ, Հայաստանի հասարակության աչքերն են բացվում, և Ռուսաստանի հանդեպ անվերապահ բարեկամության կարծրատիպերը արդեն իրենց տեղը զիջում են հայ-ռուսական հարաբերությունը հասկանալու ռացիոնալ փորձերին և դրան զուգահեռ ծնվող ու Ռուսաստանի համար ոչ այնքան հաճելի հարցադրումներին: Այդ հարցադրումները նաև Հայաստանի իշխանության համար են դառնում ավելի ու ավելի տհաճ, և Հայաստանը 1 միլիարդ դոլարի առկայության պայմաններում հաճույքով կանի քայլեր, որոնք կհանեն հայ-ռուսական հարաբերության որակի վերաբերյալ տհաճ հարցադրումներն առնվազն իրեն հասցեագրված մասով:

Իսկ փողը տալ խոստանում է Արևմուտքը՝ ազատ և արդար կամ այսպես ասած՝ լավ ընտրության դիմաց: Եվ հենց այդ իսկ պատճառով էլ Հայաստանի իշխանությունը խոստանում է այդպիսի ընտրություն, ու նաև ձգտում առավելագույնս անաղմուկ ընտրակեղծարար տեխնոլոգիաներ կիրառել այդ փողին արժանանալու համար: Պիլոտային ծրագիրը Հրազդանի քաղաքապետի ընտրությունն էր, որը արժանացավ Արևմուտքի հավանությանը: Իսկ դա, բնականաբար, էլ ավելի անհանգստացնող հանգամանք է Ռուսաստանի համար, քանի որ հուշում է խորհրդարանի ընտրությանը հնարավոր կորուստների առավել իրատեսականության մասին: Այնպես որ, առաջիկայում Ռուսաստանը կարող է դառնալ իսկապես անկանխատեսելի, ինչը պետք է որ ահազանգ լինի թե Հայաստանի հասարակության, թե իշխանության համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում