Թուրքական Dünya Bülteni կայքի փոխանցմամբ՝ Ավստրիայի Առևտրի պալատի նախագահ Քրիստոֆ Լեիթլը Profil ամսագրին տված հարցազրույցի ժամանակ Հունաստանին առաջարկել է տնտեսական վիճակը բարելավելու համար Թուրքիային վաճառել իր հեռավոր ու անմարդաբնակ կղզիները:
Նա ընդգծել է, որ քարտեզին նայելիս երևում է, թե Հունաստանը որքան շատ անմարդաբնակ ու հեռավոր կղզիներ ունի, որոնք ավելի մոտ են գտնվում Թուրքիային: Ըստ Լեիթլի՝ Հունաստանի այդ քայլը կնպաստի նաև կիպրական հարցի կարգավորմանը:
Լեիթլի այս հայտարարությունը հարուցել է Հունաստանի խոր դժգոհությունը: Վիեննայում Հունաստանի դեսպան Թեմիստոկլիս Դիմիդիս վատ կատակ է որակել Լեիթլի առաջարկը՝ ընդգծելով, որ Հունաստանը չի հրաժարվի իր սահմաններից:











































