Չինաստանի արևմուտքում գտնվող Ցինհայ մարզում խոշոր երկնաքարային անձրև է տեղացել։ Ամենամեծ երկնաքարի քաշը եղել է 12.5 կիլոգրամ: Այս մասին հաղորդում է Interfax-ը՝ վկայակոչելով չինական ԶԼՄ-ներին:
Ականատեսները Պեկինից եկած մասնագետներին պատմել են, որ քարե անձրևից առաջ երկնքում մի քանի պայթյուն է որորտացել, իսկ մի քանի հարյուր երկնաքարերի թափվելն ուղեկցվել է լուսավորությամբ և ծխով:
Չնայած քարերի առատությանը, վիրավորների կամ վնասների մասին չի հաղորդվում:
Նմանօրինակ երևույթ Չինաստանում գրանցվել է նաև 1976 թ. մարտին: