«Արդարադատության նախարարության Պետռեգիստրի և ոչ առևտրային կազմակերպությունների վերահսկողության բաժնի պետ Արսեն Բաբայանը` դատախազ Հակոբ Բաբայանի որդին, մեր տեղեկություններով, աշխատանքի նոր առաջարկ է ստացել»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.
«Հնարավոր է` նա դառնա վճռաբեկ դատարանի մամուլի խոսնակը, ավելի կոնկրետ` միջազգային հարաբերությունների և հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավարը: Ինքը` Արսեն Բաբայանը, մեզ հետ զրույցում ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց այս տեղեկությունը:
«Իրականում ես չեմ նշանակվել վճռաբեկ դատարանի մամուլի խոսնակ: Այդպիսի առաջարկ ստացել եմ, բայց հրաման չկա: Դեռ ոչինչ պարզ չէ»,- ասել է Արսեն Բաբայանը:
«Նշենք, որ վերջինս մի քանի օր առաջ իր զբաղեցրած պաշտոնի համար քաղծառայողի քննություն էր հանձնել և, իր ասելով, գրեթե գերազանց արդյունքներ գրանցել: Փաստորեն, մի տեղում քննություն է հանձնել, մյուս առաջարկին` համաձայնել»,- հավելում է «Հրապարակ»-ը:










































