«Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանին ՀՀԿ ցուցակում ընդգրկելու հարցը բարդ է, դեռ քննարկման փուլում է»,- գրում է «Երկիր»-ը և հավելում.
«Մեզ հայտնի դարձավ, որ իշխող կուսակցությունը նրան ցուցակում ընդգրկելու հարցը վերջնականապես փակել է: Ավելին, մեր տեղեկությունների համաձայն, առաջիկա խորհրդարանական ընտրություններին Մանուկյանն առհասարակ չի մասնակցի: Հավանաբար, նրան դուր չի եկել այն սցենարը, որն առաջարկվել է ՀՀԿ-ի կողմից, կամ էլ ՀՀԿ-ն Մանուկյանին լավ խաղացող չի պատկերացրել»:









































