«Ժողովուրդ»-ը գրում է, որ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը վերջերս մասնակցել է ԵՄ խորհրդատվական խմբի կազմակերպած խորհրդաժողովին:
«Բայց Աժ կայքում այս իրադարձությունը ներկայացված էր որպես «ԵՄ խորհրդարանական խմբի» խորհրդաժողով: Եվ սա այն դեպքում, երբ ԵՄ-ում չկա որևէ խորհրդարանական խումբ, բնության մեջ գոյություն չունի նման մարմին ընդհանրապես:
Փոխարենը կա ընդամենը ԵՄ խորհրդատվական խումբ, որի` Աժ-ում ներկայացուցիչն էդուարդո Օչոյան է»,- ապա թերթը հավելում է.
«Եթե Նիկոյանի ծննդյան օրն Աժ կայքում տեղ գտած տառասխալները կարելի էր մեկնաբանել որպես քեֆի հետևանք, ապա այս անգամ կատարվածը, մեղմ ասած, չիմացության և անգրագիտության հետևանք է:
Ի դեպ, ասում են` Սամվել Նիկոյանը նոր speechwriter` ելույթներ կազմող ունի` Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը, քանի որ իր շրջապատում ամենագրագետն է, նաև կապեր ունի ԵԺԿ-ում:
Հենց նա է գրել Նիկոյանի այդ օրվա ելույթը»:
Թերթի հետ զրույցում, սակայն, Ա. Զաքարյանը հերքել է այդ լուրերը` ասելով, որ ինքը նման գործունեություն չի ծավալում:









































