Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները տապալվել են: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` մեջբերելով կազմակերպության տարածած հայտարարությունը:
Վիեննայում հրապարակված հայտարարության մեջ ասվում է, որ պաշտոնական Թեհրանը թույլ չի տվել գործակալության աշխատակիցներին մուտք գործել միջուկային առանցքային օբյեկտներից մեկը: Գործակալությունում նշել են, որ իրենք բավականին կառուցողական են տրամադրված եղել, սակայն համաձայնություն ձեռք չի բերվել:
Մինչդեռ իրանցի պաշտոնյաները խոստացել են շարունակել բանակցությունները Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ: