Ռուսաստանի վարչապետ և նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինն այսօր փորձել է մեծացնել իր իշխանությունը մարտի նախագահական ընտրություններից առաջ` Մոսկվայի ոստիկանությանը խոստանալով աշխտավարձերի բարձրացում:
Պուտինն, ամենայն հավանականությամբ, կհաղթի մարտի 4-ին կայանալիք նախագահական ընտրություններում, բայց դեկտեմբերից ի վեր սկսված ցույցերը, որոնք ուղղված են նրա դեմ, ստիպել են, որ Պուտինը փորձի աջակցություն ձեռք բերել շահեր ունեցող խմբերում` ներառյալ անվտանգության հզոր ոլորտում։
Reuters-ը գրում է, որ Պուտինն այսօր այցելել է ոստիկանական ակադեմիա և խոսել Մոսկվայի ոստիկանության մասին` ասելով, որ նրանց աշխատավարձերը կբարձրացվեն:
Վարչապետն ասել է, որ Ռուսաստանի տարբեր շրջաններում, ինչպես նաև Մոսկվայում, ոստիկանության հետ կապված խնդիրներ կան: Նա նաև ասել է, որ նրանք նույնպես աշխատավարձերի բարձրացում են ունեցել, բայց դա այնքան բարձր չի եղել, ինչպես որոշ շրջաններում: Նա ասել է, որ աշխատավարձերը պետք է նույնչափ բարձր լինեն բոլոր շրջաններում:









































