Microsoft ընկերությունը պնդում է, որ ինտերնետային որոնման հսկա Google-ն անտեսում է Internet Explorer-ի օգտատերերի գաղտնիության պարամետրերը:
Daily Mail-ը գրում է, որ Microsoft–ի փոխնախագահը երեկ մեղադրել է Google ընկերությանը` ասելով, որ որոնման համակարգերի հսկայի հետ կապ են հաստատել և պահանջել դադարեցնել այդ գործողությունները: Նա նաև բացատրել է, որ իրենք օրենքի խախտումը բացահայտել են այն բանից հետո, երբ պարզ է դարձել, որ Google-ը շրջանցում է Apple-ի Safari բրաուզերի գաղտնիության պարամետրերը:
Հիշեցնենք, որ Google ընկերությունը մեղադրվում է Safari բրաուզերի գաղտնիության պահպանման պարամետրերը շրջանցելու միջոցով համացանցի օգտատերերի պրոֆիլներ ստեղծելու մեջ:









































