Սիրիայի հիմնական ընդդիմադիր խումբն ասել է, որ մահացածների թիվը երկրում հասնում է 50-ի, որոնցից 30-ը սպանվել են Հոմսում:
Տեղական կոորդինացման կոմիտեն հայտնել է տվյալների մասին, սակայն դրանք դեռևս չեն հաստատվել այլ աղբյուրների կողմից: Այս մասին հաղորդում է Associated press-ը:
Այս հայտարարությունն ակտիվիստների խմբի կողմից արվել է այն բանից հետո, երբ «Կարմիր խաչ»–ը կոչ էր արել օրական երկու ժամ դադարեցնել բռնություններն ամբողջ երկրում, որպեսզի իրենք կարողանան օգնություն տրամադրել բնակիչներին:











































