Իրանցի ռեպերները երգ են նվիրել Հոմսի «քաջ ժողովրդին» և բոլոր սիրիացիներին, ովքեր «պայքարում են հանուն ազատության»: Երգում նրանք հադես են գալիս Բաշար Ալ-Ասադի բռնապետության դեմ, քննադատում Ռուսաստանին՝ արյունալի վարչակարգին օժանդակելու համար։ Սեփական ժողովրդին սպանող նախագահը համեմատվում է մահվան հրեշտակ Ազրաիլի հետ:
Երգի հեղինակաները երիտասարդ ռեպերներ Էմադ Գավիդելը և Համեդ Ֆարդն են: Երեկ երեկոյան Youtube կայքում երգը դիտել էին 8000 մարդ, իսկ առավոտյան այդ թիվն արդեն կրկնապատկվել էր:
«Ես երդվում եմ երեխաներ կորցրած մայրերի արցունքներով, որ դու պատասխան ես տալու Բաշար Ասադ, եթե նույնիսկ ես խեղդվեմ սեփական արյան մեջ: Իմացի’ր, որ իրանցիները չեն կարող լռել, քանի դեռ դու սպանում ես»,- ասվում է երգում:
Այս երգը դարձել է երկու ազգերի միջև համերաշխության խորհրդանիշ:







































