Թուրքական Dünya Bülteni կայքի փոխանցմամբ՝ «Երջանկություն» կուսակցության Ստամբուլի նահանգի մասնաճյուղի ղեկավարությունն առաջարկել է Ստամբուլում ներդնել վարդագույն ավտոբուսներ, որոնք նախատեսված կլինեն միայն կին ուղևորների տեղափոխության համար:
Նշվում է, որ ամեն 3-4 ավտոբուսից մեկը պետք է լինի վարդագույն, ինչը կնպաստի կին ուղևորների հարմարավետ ու անվտանգ տեղափոխությանը: Կուսակցությունը պատրաստվում է այս հարցով դիմել Ստամբուլի քաղաքապետարանին:








































