РИА Новости փոխանցմամբ՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան լրագրողների հետ զրույցում հույս է հայտնել, որ Արևմուտքն ավիահարված չի հասցնի Իրանին.
«ՀԱՊԿ անդամ երկրները կոնկրետ միջոցներ են ձեռնարկում ԱՄՆ-ի կամ Իսրայելի կողմից Իրանի նկատմամբ հնարավոր հարձակման դեպքում դրա հետևանքների հաղթահարման ուղղությամբ: Դրա հետ մեկտեղ ՀԱՊԿ-ը հուսով է, որ Իրանին չի հասցվի ավիահարված, քանի որ դա ծանր հետևանքներ կունենա ողջ տարածաշրջանի համար:
Ներկայումս մենք հետևում ենք Իրանի շուրջ ծավալվող զարգացումներին: Ի դեպ, մենք նաև մի շարք միջոցներ ենք ձեռնարկել փախստականների մեծ ներհոսք գրանցվելու դեպքում: Այսինքն՝ նախապատրաստական առումով մենք որոշակի, սակայն ոչ բավականաչափ քայլեր ենք ձեռնարկել՝ հույս ունենալով, որ այդ հարվածը տեղի չի ունենա ամեն դեպքում»:










































