Marca-ն տեղեկացնում է, որ Լոնդոնի «Չելսի»-ի ղեկավարությունը հետաքրքրվում է Բիլբաոյի «Ատլետիկ»-ի գլխավոր մարզիչ Մարսելո Բիելսայի ծառայություններով: «Արստոկրատներ»-ի ղեկավարությունը դժգոհ է թիմի ցույց տված արդյունքներից, և Անդրե Վիլլաշ-Բոաշը կարող է թիմից հեռացվել ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Անգլիական ակումբի ներկայացուցիչներն արդեն հանդիպել են Բիելսայի հետ և բանակցություններ վարել:
Արգենտինացի մասնագետը հայտնվել է եվրոպական մի շարք գրանդ ակումբների ղեկավարների ուշադրության կենտրոնում: Բիելսայի հետ բանակցությունների ձախողման դեպքում «Չելսի»-ն կփորձի թիմ հրավիրել «Վալենսիա»-ի գլխավոր մարզիչ Ունաի Էմերիին:
Բիելսայի գլխավորությամբ «Ատլետիկ»-ն Իսպանիայի ընթացիկ առաջնության 23-րդ տուրից հետո «Էսպանյոլ»-ի հետ կիսում է 4-5-րդ տեղերը, ինչպես նաև դուրս է եկել Իսպանիայի Գավաթի խաղարկության եզրափակիչ:







































