ՀՀ ԱԳՆ Մամուլի, տեղեկատվության եվ հասարակայնության հետ կապի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ փետրվարի 22-28-ը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Կորեայի Հանրապետություն, Վիետնամ և Սինգապուր:
Ասիական երկրներում նախատեսված են Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպումները վերոհիշյալ պետությունների ղեկավարների հետ, որոնց ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային խնդիրներ:









































