Ճապոնական Obayasi շինարարական կորպորացիան պատրաստվում է մինչև 2050 թ. իրականացնել տիեզերական վերելակի նախագիծը, որը ենթադրում է հատուկ ճոպանի օգնությամբ բեռներ հասցնել տիեզերք: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով ճապոնական ԶԼՄ-ները:
«Տիեզերական վերելակը» իրենից կներկայացնի ճոպան որի ծայրերից մեկը կամրացվի հողի մակերևույթին, մյուսը կպահվի տիեզերքում Երկրի պտտման կենտրոնախույս ուժերի շնորհիվ առաջացած հակակշռության հաշվին: Երկրի մակերևույթից ճոպանով մինչև ուղեծիր կշարժվի հատուկ բարձրացնող սարք:
Կորպորացիայի նախագծի համաձայն՝ տիեզերական վերելակի ճոպանը կպատրաստվի բնածխային նանոխողովակկներից, որոնք իրենց ամրությամբ 20 անգամ գերազանցում են պողպատին: Ճոպանի երկարությունը կկազմի 96 հազար կիլոմետր: Ուղեծրային կայանը կտեղակայվի մոտ 36 հազար կիլոմետր բարձրության վրա: