Thursday, 25 04 2024
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610

Մարգար Օհանյանը մեղադրում է Ալիկ Սարգսյանին ու խղճում ամբաստանյալներին

Ճանապարհային ոստիկանության նախկին պետի կողմից բենզինի յուրացման գործով երեկվա դատավարության ընթացքում Մարգար Օհանյանի հայտարարություններից պարզվեց, որ Օհանյանի դեմ սկսված, ինչպես ինքն է անվանում՝ «տեռորը» ավելի խորը ակունքներն ունի, իսկ ավելի ստույգ` ամեն ինչ պայմանավորված է Մարգար Օհանյանի և ոստիկանության նախկին պետ Ալիկ Սարգսյանի փոխհարաբերություններով, որոնք սկսել են լարվել դեռ 2011 թվականի ապրիլից, իսկ լարվածությունը, ինչպես նշեց Մարգար Օհանյանը, պայմանավորված է եղել որոշակի կադրային նշանակումների հարցում եղած անհամաձայնություններով:

Մարգար Օհանյանն իր ցուցմունքում անդրադարձավ բոլոր ամբաստանյալների և վկաների ցուցմունքներին ընգծեց դրանցից յուրաքանչյուրում իր նկատած հակասությունները, մեղադրանքը մինչև վերջ Օհանյանը չընդունեց, ավելին` Օհանյանը պնդում է, որ ՃՈ-ում յուրացում անգամ հնարավոր չէ, որ եղած լիներ, իսկ այս ամենը ընդամենը «սարքած» գործ է, որ կարվել է իր վրա: Օհանյանը անգամ դատարանում նշեց, որ խղճում է գործով 3 ամբաստանյալներին, որոնք ինչ-ինչ ճնշումների արդյունքում են ներքաշվել այս ամենի մեջ: Ներկայացնում ենք Մարգար Օհանյանի ցուցմունքը որոշ կրճատումներով.

«2008 թվականին ընդունելով ՃՈ պետի պաշտոնը, ՃՈ արտաբյուջեն եղել է 1 մլրդ 700 մլն դրամ, իմ ղեկավարած ժամանակաշրջանում այն հասել է 4 մլրդ 850 մլն դրամի: 2 տարվա ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահարները նվազել են 200-ով, դրանց արդյունքում զոհվածների քանակը 100-ով է նվազել, վիրավորներինը` 300-ով: Ես եթե թույլ տայի ՃՈ-ում բենիզնի յուրացում կատարվեր, ապա հավատացած եղեք, այդպիսի արդյունքներ երբեք չէին լինի, դա հաստատել են դատարանում ցուցմունք տված բոլոր վկաները 100 տոկոսով, որ ՃՈ աշխատանքները 1 րոպեով անգամ չեն խաթարվել բենզինի կտրոնների կամ այլ պատճառներով: Ես ցանկանում եմ ինձ պարզաբանվի, թե որն է եղել իմ պաշտոնական դիրքի չարաշահումը, այն էլ` 308 հոդվածի 2-րդ մասի ծանր հետևանքներ առաջացնելը. կրկնում եմ՝ ես ինձ մեղավոր չեմ ճանաչում, այս ամենը մտացածին է: Իմ նկատմամբ ուղիղ հաշվեհարդար է: Իմ կողմից օրենքով արգելված արարք չի կատարվել:

Ես արդեն 5 ամիս 20 օր գտնվում եմ անազատության մեջ: Ուսումնասիրել եմ և՛ քրեական օրենսգիրքը, և՛ դրա մեկնաբանությունները, և այդպես էլ չկարողացա գտնել, թե ինչ ծանր հետևանք եմ առաջացրել: Ասեմ ավելին` իմ ղեկավարած ծառայությունը ոչ լուծարվել է, ոչ քանդվել է, ոչ աշխատանքներն են խաթարվել, ոչ էլ ֆինանսական ծանր վիճակի մեջ է ընկել կամ սնանկացել. սա՝ 308 հոդվածի մեկնաբանություններից: Ինչ վերաբերում է ինձ մեղսագրված 2-րդ հոդվածին` ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասին` առանձնապես խոշոր չափերի յուրացում, թե` ինձ վստահված գույքը հափշտակել կամ յուրացրել եմ, անմիջապես նշեմ, որ շատ լավ հասկանում եմ, որ գույք է հանդիսանում նաև դրամական միջոցը, բայց ես ոչ դրամական միջոց եմ յուրացրել, ոչ էլ բենզին, քանի որ ՃՈ-ն բենզին, որպես այդպիսին՝ չի ստացել ու բերել պահեստավորել, որ ես կարողանայի յուրացնելու դեպքում վաճառել ու վատնել այն: Չկա որևէ փաստաթուղթ կապված բենզինի կտրոնների հետ, որ ես ստորագրած լինեմ, քանի որ դա իմ պարտականությունների մեջ չի մտնում: Ես լիազորել եմ ՃՈ տնտեսական բաժանմունքին, որն էլ դրա պատասխանատուն է: Նախաքննությունից մինչ օրս ասում են, թե ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանը խոշոր չափերի բենզինի յուրացում է կատարել: Հարգելի դատարան, եթե 3 հոգու ցուցմունքներով 577 հազար լիտր բենզինի կտրոն եմ յուրացրել, ապա այդ մարդիկ կարող էին իրենց թելադրողների ասելով գրել, թե 1 մլն 500 հազար լիտր բենզինի կտրոն եմ յուրացրել: Ուզում եմ նշել, որ 577 հազար լիտր բենզինը կազմում է 30 հազար 20 լիտրանոց բենզինի կտրոն, մի՞թե հնարավոր չեղավ այդ մեծամասշտաբ ստուգումների արդյունքում հայտնաբերել այդ 30 հազարից գոնե 10 կտրոն, որոնք իմ կողմից յուրացված լինեին: Ես մեղադրվում եմ ծանր հանցագործության մեջ, թեև գործում չկա որևէ իրեղեն ապացույց: Վկաների հարցաքննության ժամանակ ով բենզինի կտրոն էր ստացել, ոչ մեկը չկարողացավ հիշել ինչքան է ստացել, և ոչ մեկի մոտ գրառված չէր, թե որքան բենզինի կտրոն է ստացել, ուղղակի հիշողության վրա էին խոսում: Օրինակ` Արսեն Արշակյանն այդպես էլ չհիշեց, թե որ դասակի հրամանատարներն են եղել, որ իրեն ասել են, թե բենզինը չի հերքիում, իսկ իր գումարտակը բաղկացած է եղել ընդամենը 6 դասակից: Ի՞նչ է նշանակում. երկու տարի ու կես բենզինի կտրոնների ամսեամիս փոփոխվող քանակը հիշում է, սակայն 6 դասակի հրամանատարներից ոչ մեկի ազգանունը չկարողացավ հիշել, թե ովքեր են իրեն բողոքել: Արդյոք սա միտում չէ՞. խնդրում եմ դատարանին ուշադրություն դարձնել այս հանգամանքի վրա:

Հարցաքննված վկաները, ովքեր սուտ ցուցմունքներ են տվել ստացված բենզինի կտրոնի մասին, իմ կողմից դատարանում նրանց տված հարցերին, թե որ ամսին ինչ քանակի բենզինի կտրոն են ստացել, չկարողացան հստակ պատասխանել, այլ պատասխանեցին, որ չեն հիշում, բայց նրանց ցուցմունքները նախաքննության մարմինը գնահատել է որպես ապացույց և դրել մեղադրանքի հիմքում: Եթե նրանք ասեին, որ ես 50 մեքենա եմ յուրացրել, ապա առանց իրեղեն ապացույցի դա նույնպե՞ս դրվելու էր մեղադրանքի հիմքում: Այդ չարաբաստիկ կտրոնները, որոնք ես իբրև թե յուրացրել եմ, դրա յուրացման, իմ կարծիքով, մեկ ճանապարհ կար, այդ կտրոնները պետք է դառնային բենզին, սակայն այստեղ պետք է նկատի ունենալ, որ ամեն տարի նոր տիպի ու դիզայնի կտրոններ են պատրաստվում, որոնց պատվիրելու հետ ՃՈ-ն կապ չունի, ստանում է տպած, պատրաստի վիճակում: Ամենակարևորն այն է, որ այդ կտրոնները համարակալված են, և ստանալով դրանք, ՃՈ տնտեսական բաժանմունքի պետ Արայիկ Լևոնյանը կտրոնների հետնամասում դնում է իր բաժանմունքի կնիքը, որից հետո տալիս է ոստիկանության աշխատակիցներին, որոնք էլ բենզինը լիցքավորելիս համապատասխան բենզալցակայանում կտրոնը ներկայացնելուց հետո, լցակայանի աշխատակիցները պարտադիր գրանցում են տվյալ մեքենայի մակնիշը և պետհամարանիշը:

Վկաների ցուցմունքները արժանահավատ չեն, սուտ և սարքովի են: Միգուցե Ստեփան Կարախանյանը իր անձնական նախաձեռնությամբ բենզին է յուրացրել, չեմ հավատում, քանի որ բոլորս լսել ենք նրա առաջին ցուցմունքը, որի համաձայն ինքը պակաս չափաբաժնով բենզին չի տրամադրել, այնքան է տրամադրել, ինչքան հաշվետվություն է ներկայացրել: Թե ինչու է հետո Ստեփան Կարախանյանը սուտ և սխալ ցուցմունքներ տվել, կցանկանայի իրենից հարցնել, սակայն ինձ համար անհասկանալի պատճառով նա հրաժարվեց և ցուցմունք տալուց, և հարցերին պատասխանելուց:

Մինչև ՀՔԾ նյութերն ուղարկելը ՀՀ ոստիկանության այն ժամանակվա 6-րդ վարչության աշխատակիցները հնարավոր և անհնարին ճնշումներ են գործադրել Ստեփան Կարախանյանի վրա: Իմանալով, որ նա տառապում է սուր շաքարային դիաբետով, և գտնվում է Էրեբունի բժշկական կենտրոնում ստացիոնար բուժման մեջ, 6-րդ վարչության աշխատակիցների կողմից նրա նկատմամբ մշտական ճնշումներ են եղել: Պահանջել են բուժումը թողնել ու գնալ 6-րդ վարչություն, իսկ Կարախանյանի հրաժարվելուց հետո 24 ժամ նրան զրկել են ազատ շարժվելու իրավունքից, հսկել են իր հիվանդանոցի մուտքի մոտ, ու չնայած չկար հարուցված քրեական գործ, մնացել են կողքի հիվանդասենյակում:

Կուզենայի հարցնել Ստեփան Կարախանյանին, թե ինչու, լինելով ոստիկանության գնդապետ, համապատասխան միջոցներ չի ձեռնարկել իր իրավունքները պաշտպանելու համար: Չնայած այդ ճնշումներին, Ստեփան Կարախանյանն արդեն ՀՔԾ-ում ցուցմունք է տվել, որ ինքը բենզինի յուրացում չի կատարել և չի օժանդակել, թե ինչու է հետո «անկեղծացել», դա ՀՔԾ-ի կամ 6-րդ վարչության աշխատակիցների ճնշման տակ տվեց, կուզենայի պարզել Ստեփան Կարախանյանից: Կուզենայի նաև նրանից հարցնել, թե եթե ինքը 20 մլն դրամի յուրացում է կատարել, ինչպես հայտարարեց իր ցուցմունքում, ինչու հենց իմ հետ առերես հարցաքննության ժամանակ այդ մասին չանկեղծացավ: Քանի որ քրեական գործի նյութերում դիմումներ կան ՀՔԾ-ին, այսպես ասած, անկեղծ ցուցմունքներ տալու վերաբերյալ, բայց ինքը կաշկանդված չի եղել: Գուցե 20 մլն-ի փոխարեն 220 մլն-ի եք յուրացրել, բայց դրանք գցել եք ինձ վրա, իսկ եթե չեք յուրացրել, կուզենայի դատարանին ճիշտ ցուցմունք տայիք, հրաժարվելու փոխարեն:

Ինչ վերաբերում է Սամվել Մախմուրյանի ցուցմունքներին, նա հստակ նշել է, որ ստացել է Արայիկ Լևոնյանից, այնուհետ բաշխել հրամանատարությանը: Առաջին գումարտակի վաշտի հրամանատարներ Կարեն Օհանյանը, Արմեն Սարգսյանը և Եղիշե Ենգիբարյանը ցուցմունքներ տվեցին այն մասին, որ իրենց հասանելիք բենզինն ամբողջությամբ ստացել են, սակայն եղած հաշվարկների մեջ կա գրված, թե նրանցից Արմեն Սարգսյանն էլ է պակաս ստացել, ու դա ես եմ յուրացրել:

Ինչ վերաբերում է Եղիշե Ենգիբարյանի՝ դատարանում տված ցուցմունքին, չի գտնվի մի մարդ, որ կասի, թե Ենգիբարյանը դատարանում կաշկանդված է եղել, եթե կաշկանդված էր, ապա դա կարող էր լինել կամ դատավորի, կամ դատախազի մեղքով, բայց դռնբաց դատական նիստ էր, և տեսանք, որ ճնշում չկար: Եթե ինչ-որ մեկը ճնշված է այստեղ, դա ես եմ և իմ նախկին աշխատանքային ընկերները:

Ի սրտե կցանկանայի, որ այս երեք ամբաստանյալները վկայի կարգավիճակ ունենային, քանի որ իրականում բենզինի կտրոն բացառված է լուրացնելը, սակայն թե նրանց ոնց են համոզել կամ խաբել, կուզեի իրենք ասեին այդ մասին:
Ես ոչ մի կապ չեմ ունեցել բենզինի հետ և չէի էլ կարող ունենալ, քանի որ դրա պատասխանատվությունը դրված է եղել ողջ ՃՈ-ի վրա, այդպիսի յուրացում հնարավոր չի: 1000-ից ավելի ոստիկան է աշխատում, հնարավոր չէ, որ այդ դեպքում 2.5 տարվա ընթացքում նրանցից գոնե մեկը չդիմեր ու չասեր մեկին:
Մինչև ՀՔԾ նյութերն ուղարկելը Սամվել Մախմուրյանը քանի անգամ ինչ հանգամանքներում ում կողմից է կանչվել ՀՀ ոստիկանության 6-րդ գլխավոր վարչություն և մինչև ժամը քանիսն են իրեն պահել և ինչ պայման է դրվել նրա առաջ սուտ ցուցմունք տալու պարագայում, որը վերջինս կատարել է` լինելով վախեցած, ճնշված և ահաբեկված: Ես օդից ոչինչ չեմ ասում, սրանք ամբողջը Սամվել Մախմուրյանի բառերն են և ինքն է ասել:

Դատախազի կողմից մեղադրական եզրկացության եզրափակիչ մասը հրապարակելուց հետո Սամվել Մախմուրյանը, դատարանի այն հարցին` իրեն մեղավոր ճանաչում է, թե ոչ, պատասխանել է, որ մեղավոր չի ճանաչում, մեղավոր ճանաչում է, սակայն համաձայն չէ այն բանի հետ, որ Օհանյանը բենզինի կտրոններից տեղյակ է եղել, սակայն դատարանում արդեն նա մեկ հանրային պաշտպան ուզեց, պաշտպանը եկավ, սակայն դատարանում արդեն նա պաշտպանից հրաժարվեց՝ բավական չէ, հրաժարվեց նաև ցուցմունքներ տալուց:

Ես չեմ վախենում ոչ դատարանից, ոչ դատախազից, ոչ էլ մյուսներից: Լրատվամիջոցներն ասում են բենզինի յուրացում, ես բենզին եմ տեսել, 3 ավտոմեքենա միայն իմ տղան ունի, ինչու գոնե մի կտրոն դրանց հետ կապված չգտնվեց: Ինչպես եք հաստատել, պարոն դատախազ, իմ մեղադրանքը, 3 մարդու ցուցմունքի հիման վրա՞: 3 էլ չեն, միայն Լևոնյանն է: Եթե Լևոնյանը միտքը կփոխի ու կասի ամեն ինչ… պարոն դատավոր, ինքը շատ բան ունի ասելու, գոնե հարցերիս պատասխաներ…

«Նախ Արայիկ Լևոնյանն իր պաշտոնով և անձով իրենից ի՞նչ էր ներկայացնում, որ ես նրան հաշվետու լինեի: Ես չեմ ուզում վիրավորած լինեմ ոչ նրան, ոչ էլ մեկ այլին, բայց տեսեք ինչի են բերել ինձ հասցրել: Աչքերիս մեջ նայում է ու ասում, որ ես իրեն ասել եմ, թե բենզինը յուրացրու, տեսուչներին պակաս տուր, քանի որ ես էլ վերև եմ տալու: Ես նման չեմ այդ տեսակ մարդու: Առավել ևս ինձանից վերև գտնվողներից սպասող չի եղել բենզինի, բենզինի կտրոնը վերցնում եմ ի՞նչ անեմ:
Հարգելի դատարան, այս լկտի սուտ մատնությունը նման է իմ նկատմամբ ԽՍՀՄ 58 հոդվածին, այստեղ քիչ մարդ կլինի, որոնց պապերը այդ հոդվածի տակ ընկած չլինեն: Ինձ պախարակելու այլ ձև չկար, մինչև այսօր լրագրողները հարցնում են, թե ինչու ես էլ չեմ խոսում վերևների մասին: Պետք է եղած լինի էդպիսի բան, որ ասեմ՝ վերևները սա կամ նա են արել, նա որ սուտ է ասում, ես ինձ ինչպե՞ս նման բան թույլ կտամ…

Ես դավաճանությունը չեմ կարող ներել: Գոնե թող Արայիկ Լևոնյանը մի հարցիս պատասխանի. ո՞վ է իրեն սովորեցրել այս կերպ զրպարտել և ի՞նչ երաշխիք են իրեն տվել: Եթե ինքն այսօր էլ ուզենա իր ցուցմունքն այդ ձևով ձևակերպել, չի կարողանա. դրանք նրա մտքերը չեն:

Ես այս 6 ամիս է ինձ հարց եմ տալիս, թե այս մարդիկ ինչու գնացին այդ քայլին, ինչպես մտածում եմ յուրացման ճանապարհն էլ չեմ գտնում կամ ինչու պետք է դա անելու դեպքում Արայիկ Լևոնյանին որպես ավելորդ աչք կամ ականջ պահեի, տրամաբանություն չկա այստեղ: Սա կարծես դպրոցական երեխաների խաղ լինի: Մենք մոռանում ենք, որ քրեական գործով անցնող բոլոր անձինք իրավապահ մարմիններ են, բոլորը ոստիկանական երդում են տվել: Թող միայն Արա Լևոնյանը պատասխանի, թե իրեն քանի անգամ են տարել 6-րդ վարչություն և ինչ ճնշումներ են գործադրել իր նկատմամբ, ինչ խոստումներ և երաշխիքներ են տվել, և շատ կարևոր է, թե ով կամ ովքեր են նրա համար բարեխոսել, ինչ պայմանավորվածության դիմաց է իմ դեմ կեղծ ցուցմունք տվել մինչև սեպտեմբերի 10-ը:

Ես այն մարդը չեմ, որ առանց իրեղեն ապացույցի վերցրել եք ու ուզում եք դատեք, ասենք` դատում եք էլի, դատելն էլ որն է, ասում եք` թե յուրացում եմ կատարել, որտեղ է իրեղեն ապացույցը:

2011 օգոստոսի 4-ին իմ հերթական արձակուրդն էր, գտնվում էի ՀՀ-ում, ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները Երևանի 3-րդ հաշվառման քննական բաժանմունքում հանցագործություն բացահայտեցին, ձերբակալվեց, այնուհետ կալանավորվեց 1 տեխնիկական աշխատակից Ասյա անունով, որն իր պաշտոնին էր շուրջ 15 տարի: Դրանից սկսվեցին ՀՀ ոստիկանության 7-րդ վարչության, ներքին անվտանգության վարչության և շտաբի կողմից լայնամասշտաբ ստուգումներ, ավելի շուտ` գրոհը, քան թե ստուգումը: Մի 50 տարեկան կին էին բռնել ընդամենը, բայց 6-րդ վարչության աշխատակիցները դռները ջարդելով մտնում էին ներս, իսկ ջարդել բոլորովին պետք չէր, ընդամենը դուռը հակառակ կողմով էր բացվում… մտել էին ԳԱԻ վարչություն, համակարգիչները հավաքել, ես արդեն արձակուրդում եմ եղել, այդ համակարգիչներն ինչո՞ւ էին հավաքել… Միտումը այ դեռ այդ ժամանակներից է գալիս, ոչ թե դատախազի կողմից մեղադրականի հաստատումից, ոչ թե հատուկ քննչականից, միտումը սկսվել է ոստիկանության բարձրաստիճան ղեկավարների հանձնարարությունից ու հասել է մինչև այստեղ:

Այդ ժամանակվանից սկսվեցին բամբասանքներ, ասեկոսեներ, թե Մարգար Օհանյանին ուզում են պատժել, ինքը չի գնում խնդրի կամ մեղայականով ներկայանա այն ժամանակվա ոստիկանության ղեկավարությանը: Սկսվեց արհամարհական վերաբերմունք իմ և իմ ընկերների նկատմամբ: Դեռ քրեական գործ չկար, դեռ ՀՔԾ չէին ուղարկել, զանգում էի, զանգերիս չէին պատասխանում, հրահանգվել էր բոլորին, որ ինձ հետ չշփվեն, ով շփվեր, պետք է պատժվեր ողջ խստությամբ, մինչև ես չգնայի ու չընկնեի նրանց ոտքերը:

…Էլի ասում եմ, այսօր էլ թող ստուգեն ու եթե իմ ծառայության ժամանակ որևէ անօրինական գործողություն գտնեն, ես օրենքի առջև պատասխան եմ տալու, բայց ոչ անձերի: Որպեսզի չխանգարեմ իրենց ստուգումներին և հեռու մնամ տարբեր բամբասանքներից, ես այդ ստուգումները թողեցի և մեկ շաբաթով գնացի հանգստանալու, որ նաև չմտածեն, թե կպել եմ ՃՈ աթոռին կամ անձի ոտքերն եմ ընկել: Ես իմ հոր տղեն եմ, ես անձի ոտքերը չեմ ընկնի, դեռ հարց է, թե ով է այս պետության համար ավելի շատ բան արել… անձնական հարաբերությունները բերեցին, հասցրեցին սրան:

Այո՛, մեղքը չեմ ընդունում, բայց պատճառված վնասը վերականգնել եմ, քանի որ իմ արժանապատվությունից բարձր ոչինչ չկա: Եթե պետական մեղադրողներին վնասն է պետք վերականգնել, վերականգնեցի, որ խափանմանս միջոցը փոխվի: Բայց ես գիտեմ, որ յուրացում կոչված ՃՈ-ում չի էլ եղել: Ես այդ մարդը չեմ, ես տեսուչի բենզին յուրացնող չեմ եղել, ես չէի կարողանա վաղը իմ երեխեքի աչքերի մեջ նայել, շատ թերագնահատեցիք:

Այս ամբողջը եղել է իմ և ոստիկանության ղեկավարության միջև ծագած ծառայողական տարաձայնության արդյունքը, բայց թե ինչպես եկավ հասավ այստեղ ու մոռացվեց, որ մենք ոստիկաններ ենք և կարող ենք մեր տարբեր կարծիքներն ունենալ տարբեր բաների մասին, չեմ հասկանում: ՀՀ ոստիկանությունը ոչ մեկի սեփականությունը չէ, և ես իրավունք ունեի մի շարք հարցերում չհամաձայնեի ղեկավարության հետ, քանի որ ես էլ եմ պատասխանատու այդ ծառայության աշխատանքների համար:
Ամենահարմար պահն է հայտնելու ճշմարտությունը: Արդեն 6 ամիս է բոլորը հարցնում են, թե ինչու ես Ալիկ Սարգսյանի անունը չեմ տալիս: Հարգելիներս, ես յուրացում չեմ կատարել: Ես գործ սարքողի տպավորությո՞ւն եմ թողել կամ իմ անցած ուղին ինձ թույլ կտա՞ սուտ ցուցմունք տալ: Դա կարող է իմ դեմ տարվող տեռորի գլուխ կանգնած ոստիկանության այն ժամանակվա ղեկավարներին էր հարիր, ինձ հարիր չէ: Ես մարդկանց վրա ցեխ շպրտող չեմ: Բա 50 տարեկան մարդը 3 ցուցմո՞ւնք կտա` 3-ն էլ իրար հակասող. եթե ճիշտ էին, թող միանգամից առաջին օրն ամեն ինչ ասեին:

Ես քաղաքականության մեջ չկամ, ոչ մի կուսակցական լիդերի մոտ չեմ գնացել, միշտ ծառայել եմ ոստիկանությանը: Եթե ես անձնական խնդիրներ ունեմ որևէ մեկի հետ, դա կլուծեմ անձնականի շրջանակներում, իմ տեսակն այդպիսին չէ:
Իմ բջջային հեռախոսին զանգահարեց ՀՔԾ քննիչ Տիգրան Թամամյանը և հրավիրեց հարցաքննության: ՀՔԾ-ում պատասխանել եմ քննիչի հարցերին, որ ոչ մի առնչություն չեմ ունեցել բենզինի յուրացման հետ, եթե այդպիսի բան ընդհանրապես եղել է: Հարցաքննությունից անցավ ընդամենը 40 րոպե, եղավ հեռախոսազանգ և դրանից հետո քննիչն ասաց, որ ես կասկածյալ եմ: Հեռախոսազանգը կաբինետային, քաղաքային հեռախոսից էր, և քննիչ Թամամյանն ասաց, որ ես կասկածյալ եմ: Հիմա ինձ այդտեղից պետք է բերեին Նալբանդյան 104, տեսնեմ ավտոմատներով դիմակավորված ներքևում սպասում են ինձ, ասում եմ` տղերք շոու եք սարքո՞ւմ, ես էստեղից փախչող մարդ չեմ:
2 օր անց առերես հարցաքննության եկա մյուս երեք ամբաստանյալների հետ ու էլի պնդեցի, որ նման բան չի եղել, ու որ անգամ յուրացմանը որևէ մեկի կողմից չեմ հավատում: Այն ժամանակ դեռ ինձ չկալանավորելու դիմաց գրավ առաջարկվեց, բայց դա էլ չգործեց: Պետք էր, որ ես նստեի, որ կանչեին այս մարդիկ ցուցմունք տային, որ քննիչներն ու 6-րդ վարչության աշխատակիցները կարողանային կանչել ու վախեցնել, թե այ տղա, եթե Մարգարին փակեցին, դու ով ես, գնա գրի պրծի, կաշիդ փրկի…

Հիմա իմ նկատմամբ ամբողջ մեղադրանքը հիմնված է 1 մարդու սուտ ցուցմունքի վրա: Անհրաժեշտ էր, որ ինձ կալանավորեին, որ ստանային իրենց ուզած ցուցմունքներն ու գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկեին դատարան, ու դա էլ արեցին: Ես ինչպես կարող եմ այլ կերպ մտածել, եթե ամեն անգամ կալանքի որոշումը փոխելու վերաբերյալ միջնորդություն եմ ներկայացնում, ու նաև այսօր նույն անհիմն մերժումն եմ ստանում:

Հարգելի դատախազ, իմ ընկերներին ու մտերիմներին ոստիկանության համակարգում ազատել են զբաղեցրած պաշտոններից միայն նրա համար, որ եկել են մեր տուն` մեկը քեռուս տղան 17 տարվա աշխատող, մյուսը` ընկերս: Ինչի՞, ես այդ ինչ էի արել, որ եղբայրս իմ տուն չպետք է գար, ազգի դավաճան էի՞: Դժվար բան չէ, կարող եք ստուգել, այդ ժամանակ գործը դեռ ՀՔԾ չէր գնացել: Շատ-շատերը չվախեցան և այսօր ազատության մեջ են, բայց թե ինչու այս երեքը հենց թույլը գտնվեցին ու ընկան այս պատմության մեջ` չեմ կարող ասել: Համոզեցին, գրել տվեցին:

…Դատարանից ակնկալում եմ արդարացի վճիռ` ի նպաստ ՀՀ-ի»,- եզրափակեց ցուցմունքը Մարգար Օհանյանը:

Ի դեպ, Մարգար Օհանյանի ծավալուն ցուցմունքից հետո դատախազ Հարություն Հարությունյանը ՃՈ նախկին պետին հարցրեց, թե ինչու այսքան բաները նախաքննության ընթացքում չէր ասել, ինչին ի պատասխան Օհանյանը նշեց. «Է ասում էի, ո՞վ էր լսում, քննիչն ասում էր բենզինից բան գիտես՝ ասա ու վերջ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում