Monday, 22 06 2026
Կարապետյանը կզբաղվի իր կալուգյան գործերով, իսկ խմբակցության կուռացիան կհանձնի Քոչարյանին
Ամենաթողություն է սա. հեղափոխությունը կավարտվի, երբ իշխանության բոլոր ճյուղերը ծառայեն քաղաքացուն
Ռուսաստանը անկախ Հայաստան երբեք չի ընդունի, մյուս կողմից՝ մեզ երբեք չի ներվի շրջադարձը դեպի ՌԴ
Մոսկվայի սպառնալիքը կոնկրետ և հասցեական է
Թբիլիսիի մետրոյում ռելսերի վրա ընկնելու հետևանքով երիտասարդ կին է մահացել
«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան
07:30
Մերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում

Մեր միս ու արյուն բանակը

Հայաստանի բանակում մահվան հերթական դեպքն է արձանագրվել, որը 2012 թվականի արդեն չորրորդ, թե հինգերորդ դեպքն է, թեև վիճակագրությունն այդ առումով արդեն վաղուց էական չէ: Էական չէ, որովհետև մենք գործ ունենք ոչ թե արդյունաբերական ինչ-որ տվյալների, արտահանման կամ ներմուծման ծավալների կամ էլ մակրոտնտեսական այլ ցուցանիշների հետ, այլ մարդկային կյանքերի հետ:

Հայաստանի բանակը վերածվել է հայ երիտասարդների կյանքը խժռող մի մեքենայի, որի ղեկին կարծես թե մարդ չկա, այլապես բազմաթիվ մահացության դեպքերի ընթացքը ինչ-որ կերպ մինչև հիմա փոխված կլիներ: Սակայն ոչինչ չի փոխվում, և հայկական զինուժը հիշեցնում է մի մեքենա, որի կառավարման ղեկին վարորդ չկա, և որը սրընթաց արագությամբ շարժվում է հասարակությանն ընդառաջ՝ վիճակախաղային պատահականությամբ ընտրելով իր զոհերին:

Միգուցե շատերին կարող է թվալ, թե իրավիճակը չափազանցված ենք նկարագրում, սակայն երբ փորձ անենք ամեն ինչին նայել հենց մարդկային կյանքի պրիզմայով, ապա կտեսնենք, որ խոսքը ոչ միայն չափազանցության մասին չէ, այլ նաև նույնիսկ իրավիճակը փոքր-ինչ մեղմ ներկայացնելու: Սակայն այս ամենի մասին մենք գրում ենք արդեն երկար ժամանակ, գրում են մամուլի այլ միջոցներ, գրում են հասարակական կազմակերպությունների ակտիվիստներ, պայքարում են, ահազանգում են, բարձրաձայնում, իսկ իրավիճակը ըստ էության չի փոխվում: Իշխանությունը կամ լռում է, կամ հակադարձում ընդամենը բանակային տոնակատարություններով, պարգևատրումներով, մեդալներ շնորհելով անձանց, որոնց մի զգալի մասը վաղուց արդեն պետք է աշխատանքից ազատված և բանակից հեռացված լիներ:

Ի՞նչ է բխում այս ամենից: Արդյոք այս ամենից չի՞ բխում, որ Հայաստանում բանակի առողջացման համար հասարակական ակտիվ պայքարում անհրաժեշտ են նոր մոտեցումներ, անհրաժեշտ են թարմ գաղափարներ, անհրաժեշտ է իշխանության ուշադրությունը գրավելու ավելի հզոր հասարակական ալիք: Ի վերջո, մենք ականատես ենք լինում նաև հանրային անտարբերության: Շատերը լսում են մահվան դեպքերի մասին, գլուխը տարուբերում, ցավում կատարվածի համար, սակայն ոչ մի քայլ չեն անում իշխանությանը պահանջատեր ներկայանալու, անհապաղ միջոցառումների, բանակում իրավիճակի փոփոխությանն ուղղված հրամայական քայլերի պահանջատեր լինելու, հանրային բողոքին միանալու համար: Մինչդեռ բանակը նախ և առաջ մերն է, ոչ թե իշխանություններինը:

Բանակը մեր զավակն է, մեր մարմինն է ու հոգին, որովհետև այն կազմավորում են մեր, ոչ թե իշխանավորների զավակները: Հետևաբար մենք բանակի հարցում պետք է պահանջատեր լինենք այնպես, ինչպես ինքներս մեր հարցում՝ անձնապես մեր հարցում, անձնապես մեր զավակի հարցում կլինեինք պահանջատեր: Ըստ երևույթին այսօր անհրաժեշտ է, որ այդ գիտակցումը հասարակության մեջ հնարավորինս լայն տարածում գտնի, որպեսզի իշխանությունն էլ ստիպված լինի փոխել իր վերաբերմունքը մեր բանակի հանդեպ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում