Մաշտոցի այգու հարևանությամբ գտնվող Մարգարյան ծննդատանը գտնվող նորածինների և մայրերի քունը խախտվել է Մաշտոցի պուրակում գիշերը տեղի ունեցած շինարարության պատճառով:
Այս մասին «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությանն է հայտնել ծննդատանը գիշերը հերթապահած բժիշկներից մեկը:
«Չենք լռելու»-ն դիմում է պատկան մարմիններին` ծննդատան գիշերային անդորրը խախտած շինարարական կազմակերպությանը վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով:







































