Վրացական «Ասավալ-դասավալի» թերթին տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն, որը հունվարի 25-ին բոլորեց իր 84-ամյակը, հայտարարել է, որ չի պատրաստվում ծերանալ.
«Իմ սիրտն աշխատում է 55 տարեկանի սրտի նման: Դրա համար խորապես շնորհակալ եմ իմ սրտաբան Գուլիկո Չապիձեին, որը նախորդ շաբաթ պարգևատրվեց նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմից: Իմ սիրտն ու բանականությունը չեն պատրաստվում ծերանալ»:
Հիշեցնենք, որ Շևարդնաձեն Վրաստանի նախագահ է եղել 1995-2003 թվականներին:








































