«Թալիբանի» որոշումը՝ բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ, մեծացնում է գրոհային խմբի լարվածությունը «Ալ-Քաիդայի» հետ, քանի որ գրոհայիններից պահանջվում է հանդարտեցնել իրենց ահաբեկիչ դաշնակիցներին և հաստատել խաղաղություն:
Ինչպես հաղորդում է AFP-ն, Աֆղանստանում և Պակիստանում «Ալ -Քաիդայի» համար հիմա լավագույն ժամանակները չեն: Նրանք բավականին թուլացել են ԱՄՆ-ի անօդաչու ինքնաթիռների հարձակումների, ֆինանսական խնդիրների և Բեն Լադենի սպանության պատճառով:
Այն բանից հետո, ինչ Աֆղանստանի «Թալիբանը» հայտարարել էր, որ պատրաստ է բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ, «Ալ -Քաիդան» ամբողջովին մենակ է մնացել Արևմուտքի հետ պայքարում:
Ինչպես հաղորդվում է, «Ալ-Քաիդան» «Թալիբանի» այս քայլը համարում է դավաճանություն:











































