«ՀԱԿ-ում կարծես թե որոշել են, թե ովքեր պետք Է առաջադրվեն մեծամասնական ընտրատարածքներում»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.
«Մեր տեղեկություններով` որոշում Է կայացվել, որ յուրաքանչյուր ընտրատարածքում իր թեկնածությունը պետք Է առաջադրի այդ ընտրատարածքի ՀԱԿ նախընտրական շտաբի ղեկավարը: Իսկ շտաբի ղեկավարները հիմնականում ՀԱԿ տարածքային կառույցների ղեկավարներն են:
ՀԱԿ կենտրոնական գրասենյակի որոշ ներկայացուցիչներ կդառնան երևանյան ընտրատարածքների նախընտրական շտաբների ղեկավարներ և կառաջադրվեն այդ ընտրատարածքներում»:










































