«Բոկո Հարամ» ռադիկալ իսլամական խմբավորման ահաբեկիչները կրակել են շուկա եկած մարդկանց ուղղությամբ, այնուհետև բազմության մեջ նետել են պայթուցիկ սարք։ Այս մասին հաղորդում է РИА Новости–ն։
Երկուշաբթի օրը գրոհայինները կրակել են Նիգերի հյուսիսային Մայդուգուրի քաղաքի շուկայում, այնուհետև մարդկանց մեջ են նետել պայթուցիկ սարք: Զոհվել է առնվազն 30 մարդ: Տուժածների մասին տվյալները ճշտվում են:
«Բոկո Հարամ» ռադիկալ իսլամական խմբավորման գործողություններն ուղղված են քրիստոնյաների դեմ: 2011 թվականի վերջում՝ Սուրբ Ծննդյան օրերին գրոհայինները կազմակերպել էին ահաբեկչությունների շարք:









































