Ինչպես գրում է BBC-ն, «Կարմիր խաչ»–ի միջազգային կոմիտեն հայտարարել է այն մասին, որ«բոլոր շահագրգիռ կողմերի հետ» բանակցություններ է վարում Սիրիայում կրակոցները դադարեցնելու համար:
Կազմակերպության տվյալներով՝ հիմնական ջանքերն ուղղված են երկրի առավել տուժած շրջաններին, որպեսզի հնարավոր լինի մարդասիրական օգնություն հասցնել:
«Կարմիր խաչ»–ից նաև հայտնում են, որ իրենք ունեն երկրում իրադրությունը կայունացնելու և հումանիտար օգնություն հասցնելու մի քանի տարբերակ:








































