Ծանր վնասվածքի պատճառով երկար ժամանակով շարքից դուրս մնալուց հետո Մադրիդի «Ռեալ»-ի և Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել Դի Մարիան Իսպանիայի առաջնության 24-րդ տուրի շրջանակներում կայացած Սանտանդերի «Ռասինգ»-ի հետ խաղում վերադարձավ խաղադաշտ՝ դառնալով հրաշալի գոլի հեղինակ։ Սակայն խաղի ժամանակ ֆուտբոլիստը կրկին ցավալի հարված ստացավ, և «Վալդեբեբաս»-ում անցած բուժզննումից հետո հայտնի դարձավ, որ բաց կթողնի 3 շաբաթ։
Այսպիսով՝ Դի Մարիան չի մասնակցի «ԲԿՄԱ»-ի, «Ռայո Վալլեկանո»-ի, «Բետիս»-ի և «Էսպանյոլ»-ի հետ խաղերին։
Արգենտինացին արդեն մոտ 3 ամիս (չհաշված «Ռասինգ»-ի հետ խաղը) չի կարողանում խաղադաշտ դուրս գալ։







































