Wednesday, 10 06 2026
17:50
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները վնասում են դիվանագիտությանը
ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Քանաքեռավան գյուղի շուրջ 20.6 հա մակերեսով անշարժ գույքի նկատմամբ. Նիկոլ Փաշինյան
17:30
Պեկինը զսպվածության կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին
Չեմ մոռանում վերցնել ՀԴՄ. վարչապետ
17:10
Ուկրաինան ստեղծում է Patriot համակարգի սեփական այլընտրանքը. The Telegraph
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ֆիդանը կմեկնի Մոսկվա
Սրանք մեկը մյուսից ունիկալ են. Արայիկ Հարությունյան
16:30
Բելֆաստում անկարգություններ են
Հակառակ մանիպուլյացիաներին՝ մեր երկրում հանցագործությունները նվազել են. ՆԳՆ խոսնակ
Հայաստանը կրկին չի մասնակցել ՀԱՊԿ միջոցառումներին. Լավրով
Երևանի հասարակական վայրերում շարունակվում է էլեկտրոնային թափոնների հավաքագրումը
Ալիջան և Աքյաքա անցակետերի բացումով հայ-թուրքական առևտուրը արագ կհասնի 1 մլրդ դոլարի. Yeni Şafak
Մտադիր չենք հանդուրժել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում Երևանի մոտեցումը. Զախարովա
15:30
Չինաստանը և Հյուսիսային Կորեան կարևոր համաձայնությունների են հասել Փհենյանում. Սի Ծինփին
Անհասկանալի և անընդունելի է․ Զախարովան՝ հայաստանյան ընդդիմադիրների «հալածանքների» մասին
15:10
Իրանն ու ԱՄՆ-ը մոտ են մեծ միջուկային գործարքին. մանրամասներ
Ղազախստանը սահմանադրությամբ փակել է Նազարբաևի դարաշրջանը
14:50
Իրանը տարածաշրջանի երկրներին կոչ է արել իրենց տարածքները չտրամադրել ԱՄՆ-ի հարձակումների համար
Նպատակը՝ պառակտում մտցնելն է․ ըստ Զախարովայի՝ ԵՄ-ն փորձում էր վերահսկել ՀՀ-ում ընտրական ցիկլը
14:30
Իրանի զինված ուժերը գրոհել են տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնող 21 օբյեկտի վրա
Չունենք որևէ դեպք, երբ առանց դատարանի թույլտվության՝ ՀԿԿ-ն իրականացրել է գաղտնալսում․ Նահապետյան
14:10
Մոսկվան և Կիևը փոխադարձ հարվածներ են հասցրել. Ուկրաինայում կան վիրավորներ
ՀԿԿ նախագահը խոստանում է նոր բացահայտումներ, խուզարկություններ, ձերբակալություններ, հետապնդումներ
13:50
Այս տարի Հայաստանում կանխատեսվում է ՀՆԱ-ի շուրջ 5.25% աճ. ԱՄՀ
Եթե կա արձանագրություն, ձայների փոշիացում լինել չի կարող․ ԿԸՀ նախագահը՝ ընտրությունների մասին
«Ռոսսելխոզնադզոր»-ը ամսական մոնիտորինգ է անցկացնում հայկական արտադրանքի նկատմամբ
Ձայների վերահաշվարկի պատշաճ դիմում շատ քիչ ենք ստացել․ ԿԸՀ նախագահ
Շնորհավորական ուղերձ Ազգային ժողովի ընտրությունների կապակցությամբ
Ընդդիմության համար շահեկան է բոլոր քրեական գործերը պիտակավորել քաղաքական հետապնդում անունով․ Գալյան

Ներքաղաքական ԱՊՊԱ

Վարդան Օսկանյանի ԲՀԿ-ականացումը ըստ երևույթին որքան իշխանության համար է պարունակում մտահոգիչ հեռանկարներ, այն իմաստով, որ դա նշանակում է Ռոբերտ Քոչարյանի առավել հիմնավոր ընդդիմացում Սերժ Սարգսյանին, այնքան էլ այդպիսի հեռանկարներ է պարունակում ընդդիմության, մասնավորապես կամ հատկապես Հայ ազգային կոնգրեսի համար, որը հանդիսանում է ընդդիմադիր դաշտի առաջատար ուժը:

Իհարկե, Վարդան Օսկանյանն ու Բարգավաճ Հայաստանն ամեն կերպ հերքում են Ռոբերտ Քոչարյանի առնչությունն իրենց քաղաքական ծրագրերին, բայց, այնուհանդերձ, նույնիսկ ոզնուն էլ պարզ է, որ այդ ծրագրերը չէին կարող լինել «ինքնըստինքյան», առավել ևս՝ Վարդան Օսկանյանի պարագայում, որը Հայաստանի անկախ պետականության քաղաքական պատմության մեջ երևի թե ամենազգուշավոր քաղաքական գործիչներից մեկն է և երբեք չէր մտնի խաղի մեջ մի պահի, երբ ներիշխանական լարվածությունը գրեթե կիզակետում է: Սակայն, երբ դիտարկում ենք պոտենցիալները, ապա Օսկանյան-ԲՀԿ տանդեմը ներկայումս, առնվազն առաջիկա ընտրական փուլի համար, թերևս չունի Սերժ Սարգսյանի իշխանական դիրքերը ցնցելու ռեսուրս: Իհարկե, այդ ռեսուրսը կարող է մեծանալ, եթե լինի Կոնգրես-ԲՀԿ դաշինք, բայց նախ Կոնգրեսը հստակ պայման է դրել, որ դրա համար ԲՀԿ-ն պետք է տարանջատվի Քոչարյանից, և դրանից բացի, Վարդան Օսկանյանի անդամակցումը վկայեց, որ ԲՀԿ-ն Քոչարյանին ընտրեց, ոչ թե Կոնգրեսին: Եվ եթե արդեն այդ պայմաններում լինի գործակցություն, ապա դա կամ երկու կողմի դիրքերին է հարվածելու և հեշտացնելու է Սերժ Սարգսյանի գործը, կամ էլ հարվածելու է Հայ ազգային կոնգրեսի հասարակական հեղինակությանը, որից հետո արդեն Կոնգրեսը կդառնա Ազգային համաձայնությունից կամ Օրինաց երկրից էլ մարգինալացված մի ուժ, կամ էլ կկանգնի պառակտվելու հրամայականի առջև՝ որպես վերականգնվելու պարտադիր պայման: Առանց այդ սցենարի էլ, Բարգավաճ Հայաստանն Օսկանյանի անդամակցումով կարծես թե դառնում է ավելի շատ ընդդիմության, քան իշխանության մրցակից:

Պարզ է, որ Բարգավաճը շեշտը դնելու է ընդդիմադիր կեցվածքի վրա, այսինքն փորձելու է հնարավորինս լայն ընդդիմադիր ընտրազանգված համախմբել իր շուրջ: Այլ հարց է, թե հետո ինչ կերպ կտնօրինի իր ստացած ձայները, ինչ համաձայնության կգա Սերժ Սարգսյանի հետ կամ ինչ պահանջներ կդնի նրա առաջ: Բայց որ ԲՀԿ-ն շեշտը դնելու է հնարավորինս լայն ընդդիմադիր ընտրազամգված հավաքելու վրա՝ թերևս միարժեք է: Սակայն Կոնգրեսի համար վտանգը միայն այստեղ չէ, թեև դա էլ իհարկե լուրջ վտանգ է, նկատի ունենալով Կոնգրեսի հեղինակության որոշակի անկումը վերջին ամիսների ընթացքում, հատկապես երկխոսություն կոչված անհաջող մանևրից հետո: Խնդիրն այն է, որ Բարգավաճ Հայաստանը հավակնում է կարծես թե Կոնգրեսի ռազմավարական մրցակցի դերին, այսինքն ԲՀԿ թիրախը ոչ միայն ընտրական ներկայիս փուլն է, այսինքն ոչ միայն խորհրդարանի ընտրությանը հնարավորինս շատ ձայն հավաքելն ու նախագահի ընտրությունից առաջ Սերժ Սարգսյանի հետ ըստ այդմ խոսելը, այլև ընդհանրապես Հայաստանի քաղաքական դաշտում իշխանությանն ընդդիմադիր ամենազորեղ ուժ լինելը, ընդդիմադիր դաշտում ամենամեծ ընտրազանգվածի «աբոնեմենտ» տնօրինելը: Եվ, թե՛ նկատի ունենալով հենց Կոնգրեսի վարկանիշային որոշակի անկումը, թե՛ նկատի ունենալով այն, որ ԲՀԿ-ն ունի բավական զգալի նյութական, ինչպես նաև զգալի ստվերային իշխանական ռեսուրս, ըստ երևույթին կարող ենք եզրակացնել, որ այդ հարցում ԲՀԿ-ն բավական իրատեսական շանսեր ունի Կոնգրեսին դուրս մղելու ընդդիմադիր դաշտի առաջատարի դիրքերից և ստանձնելու նրա դերակատարումը: Իհարկե, այն կլինի բոլորովին այլ դեր, լիովին այլ բովանդակությամբ և շեշտադրումներով, ընդ որում, կասկածելի անկեղծությամբ կամ նպատակներով, բայց այդուհանդերձ էական կլինի փաստը, որ ԲՀԿ-ն տնօրինելիս կլինի ընդդիմադիր ընտրազանգվածի զգալի մասի տրամադրությունն ու շարժը: Թե հետո դա ինչպես կծառայեցնի իշխանության՝ տվյալ դեպքում Սերժ Սարգսյանի հետ հարաբերության տիրույթում, կվերցնի՞ իշխանությունը նրանից, թե՞ կգնա փոխշահավետ նոր համաձայնության՝ նոր կոալիցիա նոր պայմաններով և նոր քվոտաներով, դրանից իհարկե Կոնգրեսի համար այդ սպառնալից հեռանկարը էականորեն չի փոխվում:

Հետևաբար, Հայ ազգային կոնգրեսի համար ներկայումս ոչ միայն Սերժ Սարգսյանն ու հերթական ընտրությունն են մրցակից կամ հակառակորդ, այլև նույնիսկ դրանիցից ոչ պակաս մրցակից ու հակառակորդ է Բարգավաճ Հայաստանը, ընդ որում, երկու դեպքում էլ՝ թե Կոնգրեսի հետ գործակցելու, թե նրան էլ բացահայտ ընդդիմախոսելու պարագայում: Ըստ ամենայնի, Հայ ազգային կոնգրեսի խնդիրը առաջիկայում դառնում է ոչ այնքան խորհրդարանում «Սերժ Սարգսյանի իմպիչմենտի հարցը բաձրացնելու նպատակով ծանրակշիռ ներկայություն» ապահովելը, որքան ընդդիմադիր դաշտում սեփական ծանրակշիռ ներկայության մասին մտածելն ու դրա համար ձևավորվող նոր սպառնալիքներին դիմագրավելը, ինչը թերևս Հայ ազգային կոնգրեսից կպահանջի բավական բարդ որոշումներ և լուծումներ, անգամ ավելի բարդ, քան խորհրդարանի ընտրության համամասնական ցուցակի դասավորության հարցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում