Sunday, 07 06 2026
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Մոսկվայի միջամտությունը բերեց հակառակ էֆեկտը. դա է վկայում մասնակցության բարձր տոկոսը
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել
ՔՊ՝ 24, «Ուժեղ Հայաստան»՝ 6. Կանչ բնակավայրի արդյունքները
20:50
ԵՄ-ն պատրաստվում է Չինաստանի դեմ ավելի կոշտ տնտեսական կուրսի
Ընտրություններ-2026․ ի՞նչ խախտումներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 19։00 դրությամբ
Այս պահին հանրապետության բոլոր ընտրատեղամասերը ապահովված են անխափան էլեկտրամատակարարմամբ. Ռոմանոս Պետրոսյան

Օհան Դուրյանի երկրային ժամանակը

Օհան Դուրյանն այլևս չկա, մենք կորցրել ենք ոչ միայն մտավորականի, հանճարեղ, աշխարհահռչակ դիրիժորի, այլև իսկական քաղաքացու, որը թեև Հայաստանում չէր ծնվել, երկար տարիներն չէր ապրել այստեղ, 2001-ին վիրավորված լքել էր հայրենիքը, բայց հետո վերադարձել էր, այսօրվա Հայաստանի բարօրության համար մղվել իսկական պայքարի: Օհան Դուրյանն այն արվեստագետն էր, որի համար արժանապատվությունը, երկրի քաղաքացի լինելն ավելին էին, քան իշխանությունների պարգևները, ի դեպ, որոնք մաեստրոն 2010-ի սեպտեմբերի առաջին օրերին հանձնեց իշխանություններին` որպես բողոքի նշան երկրում տիրող բարքերի և անառակության: Այսօր չկա մաեստրոն, չկա նաև նրա փափագած Հայաստանը, ժողովրդավար Հայաստանը: Նրա համար այդպես էլ անհասկանալի մնացին մեր մտավորականության որդեգրած կեցվածքը` «ես մտավորական եմ, քաղաքականությամբ չեմ զբաղվում», ինչը մաեստրոն համարում էր հանցագործությանը հավասար մի բան, տկարության նշան, քանի որ, ըստ նրա, երբ Հայաստանը կործանվում է, լռելու իրավունք չունի ոչ ոք:
1922 թվականին Երուսաղեմում ծնված, կոմպոզիցա և խմբավարություն ուսանած, Եվրոպայում համերգային շրջագայությունների մեկնած երաժիշտը հանդես է գալիս Լայպցիգի Գևանդհաուսի նվագախմբի հետ 19 համերգով, 1966-1968-ին Լայպցիգի օպերային թատրոնում նրա ղեկավարությամբ «Դոն Կառլոսն» է ներկայացվում։ Դուրյանն աշխատել է աշխարհի 110 նվագախմբերի հետ։ Նա աշխատել է որպես Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր խմբավար, սակայն 2001 թ. մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյանի որոշմամբ, մաեստրոն հեռացվեց գլխավոր դիրիժորի պաշտոնից, որից հետո Օհան Դուրյանը լքեց Հայաստանը և ստանձնեց Մոսկվայի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորի պարտականությունը: «Ես վիրավորված եմ: Քաղաքակիրթ որևէ երկրում մարդու հետ այնպես չեն վարվում, ինչպես վարվեցին ինձ հետ Հայաստանի այսօրվա իշխանությունները: Սա վայրագություն է: Ֆրանսիայի նման երկիրը թողել-եկել եմ, որ կյանքիս վերջին տարիներն անցկացնեմ Հայրենիքում, սակայն ստիպված եմ ամենավերջին տարիներս անցկացնել պանդխտության մեջ. սա ոչ այլ ինչ էր իշխանությունների կողմից, քան ոճրագործություն, ապուշություն»,- 2002 թ. A1+-ին ասել էր Օհան Դուրյանը: «Ես Ֆրանսիայի քաղաքացի եմ: Ես հանձնել եմ ՀՀ իմ անձնագիրը: Հայաստանը ոչինչ է ինձ համար, այլևս ոչինչ»,- ասել էր Դուրյանը:
Ավելի ուշ մաեստրոն վերադարձավ հայրենիք` մղվելով ակտիվ քաղաքական պայքարի: Մաեստրոն մահացավ`համոզված լինելով, որ պայքարը հասնելու է հաղթանակի: Նրա վերջին խոսքերն իր հանգուցյալ մորն էին ուղղված, մտքերը հայրենիքի հետ էին: Նրա այրու` Ալիս Դուրյան-Շամիրյանի ասելով, մաեստրոն հեռացավ խաղաղ՝ հանգելով Մոցարտի երաժշտության հնչյունների ներքո, որ խնդրեց միացնել իր համար, և որոնց հոգեվարքի պահին անգամ չափ տվեց… մի վերջին անգամ: Նրա մահճի մոտ էին հարազատներն ու ամենամերձավոր բարեկամները:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել ողջ հայությանն՝ այն անսահման և անկեղծ սիրո համար, որ ցուցաբերեց մաեստրոյին այս ողջ ընթացքում: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց` ովքեր մեր կողքին էին այս դժվար ու ծանր օրերին: Աստված Ձեզ պահապան»,- ասել է Ալիս Դուրյան-Շամիրյանը` կոչ անելով միասնաբար աղոթել մաեստրոյի հոգու հանգստության համար:
Հիշեցնենք, դիրիժոր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Օհան Դուրյանի թաղումը կազմակերպելու համար Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով` մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում