Տեսախաղերը կարող են լավացնել այն մարդկանց տեսողությունն, ովքեր տառապում են բնածին կատարակտից:
Մասնագետների խոսքերով՝ այս հիվանդությունը դժվար է բուժելը, իսկ կոնտակտային լինզաները միշտ չէ, որ արդյունավետ են: Սակայն նրանց կարծիքով հիվանդներին կարելի է բուժել տեսախաղերի միջոցով:
Հետազոտություններին մասնակցել են 19-31 տարեկան 6 կամավորներ, ովքեր երկու աչքերում ի ծնե կատարակտ են ունեցել: Արդյունքում մեկ ամսվա ընթացքում 40 ժամ տեսախաղերի դիմաց անցկացնելուց հետո հիվանդների տեսողությունը բավականաչափ լավացել է:
Այս տվյալները հաստատում են նախորդ ուսումնասիրությունների եզրակացություններն այն մասին, որ տեսախաղերն օգտակար ազդեցության են ունենում տեսողության վրա:
Ինչպես տեղեկացնում է աշխատանքների ղեկավար Դաֆնա Մաուրերը, խաղերով կարելի է բուժել, այսպես կոչված, «ծույլ աչքը» (ամբլիոպիա):
«Հիվանդների մոտ արձանագրված այդ բարելավումները խոսում են այն մասին, որ հասուն մարդու ուղեղը բավականաչափ պլաստիկ է, և պատշաճ ուսուցման դեպքում կարելի է հաղթահարել սենսորային թերությունները»,-մեկնաբանում է Դ. Մարերը:
Հետազոտության մասին հաշվետվությունը ներկայացվել է Վանկուվերում Գիտության զարգացմանը նպաստող ամերիկյան ասոցիացիայի (AAAS) ամենամյա գիտաժողովին:









































