Քիչ առաջ Կենտրոնի ոստիկանապետ, փոխգնդապետ Կարեն Մովսիսյանը հայտարարություն ներկայացրեց Մաշոտցի պուրակի համար: Նա իր խոսքում նշեց, որ եթե ակտիվիստները և հավաքը հրահրողները 20 րոպեից չլքեն շինհրապարակը, ապա ոստիկանությունը կկիրառի ուժ և օրենքով սահմանված համապատասխան միջոցներ:
Ոստիկանությունը շարունակում է իր պահանջները, սակայն ակտիվիստները «միացեք» կոչերով քաղաքացիներին հորդորում են միանալ իրենց խաղաղ հավաքին:
Էլիտար կրպակների շինհրապարակում հավաքված են 100-ից ավելի ակտիվիստներ, և շարքերը համալրվել են նոր մարդկանցով:
Այս պահին Մաշտոցի պուրակում են նաև ԱԺ ՀՅԴ պատգամավոր Լիլիթ Գալստյանը, իրավապաշտպան Վահան Իշխանյանը և երգիչ Վլադիմիր Բարխոյանը:
Մաշոտցի պուրակում կրքերը չեն հանդարտվում, ոստիկանությունը պահանջում է լքել շինհարապարկը, իսկ ակտիվիստները իրենց պահանջն են ներկայացնում:
Ակտիվիստներին միացել է դերասան Արսեն Գրիգորյանը։









































