Ամերիկյան The Wall Street Journal թերթի փոխանցմամբ՝ Nabucco գազատարն իրագործող ընկերությունների կոնսորցիումը (Nabucco Gas Pipeline International Ltd) դիտարկում է խողովակաշարի երկարության ու թողունակության նվազեցման հնարավորությունը: Սա դեռ պաշտոնապես չի հաստատվել:
Նոր առաջարկով ենթադրվում է, որ Nabucco-ի հզորությունը կրճատվելու է կրկնակի, իսկ գազատարն անցնելու է միայն Ավստրիայի և Բուլղարիայի տարածքով: Միևնույն ժամանակ նշվում է, որ կոնսորցիումը դեռ չի հրաժարվել Nabucco-ի սկզբնական նախագծից, ըստ որի՝ այն ունենալու է ավելի քան 3300 կիլոմետր երկարություն և տարեկան 31 միլիարդ խորանարդ մետր թողունակություն:
Հիշեցնենք, որ ներկայումս Nabucco կոնսորցիումի կազմում գտնվում են 6 ընկերություններ՝ OMV (Ավստրիա), MOL (Հունգարիա), Transgaz (Ռումինիա), Bulgargaz (Բուլղարիա), BOTAŞ (Թուրքիա), RWE Gas Midstream (Գերմանիա):
Ոչ վաղ անցյալում Թուրքիան հայտարարեց, որ այսուհետ իր համար առաջնահերթը «Անդրանատոլիական» (TANAP) գազատարի նախագծի իրագործումն է, որով ադրբեջանական գազը Թուրքիայի տարածքով կտարանցվի դեպի Եվրոպա:









































