Wednesday, 01 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Կարեն Բաբայան (Շերիֆ)-Վլադիմիր Գասպարյան նոր դիմակայություն է հասունանում (թարմացված)

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, այն բանից հետո, երբ անցած տարվա վերջին Կարեն Բաբայանը, որն առավել հայտնի է Շերիֆ մականունով, նշանակվեց «Զվարթնոց» օդանավակայանի անվտանգության ծառայության պետ, այս կառույցը հայտնվել է ոստիկանության հատուկ ուշադրության կենտրոնում:

Կարեն Բաբայանը ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանի նախկին կադրերից է և երկար տարիներ աշխատել է վերջինիս ենթակայությամբ` ռազմական ոստիկանությունում: Հետագայում Կարեն Բաբայանը ռազմական ոստիկանությունից դուրս եկավ, իսկ որոշ ժամանակ անց հայտնվեց ոստիկանության համակարգում: Մինչև Վովա Գասպարյանի ՀՀ ոստիկանապետ նշանակվելը Կարեն Բաբայանը զբաղեցնում էր ՀՀ ոստիկանության «Զվարթնոցի» գծային բաժնի պետի պաշտոնը:

Վովա Գասպարյանի ոստիկանապետ նշանակվելուց անմիջապես հետո Բաբայանը սեփական դիմումի համաձայն ոստիկանության համակարգից դուրս եկավ: Դեկտեմբերի վերջին հայտնի դարձավ, որ Կարեն Բաբայանը նշանակվել է «Զվարթնոցի» անվտանգության ծառայության պետ:

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ ոստիկանության գծային բաժնի աշխատակիցները խոչընդոտում են «Զվարթնոց» օդանավակայանի բնականոն գործունեությանը:

Այս հարցը պարզելու նպատակով դիմեցինք օդանավակայանի լրատվական ծառայություն, որի ղեկավար Գևորգ Աբրահամյանը մեզ հայտնեց, որ այդ հարցի շուրջ «Զվարթնոց»-ի իրավաբանները հայտարարություն են նախապատրաստում, և շուտով այն կհրապարակվի:

Միաժամանակ Գ.Աբրահամյանը նշեց, որ Քաղավիացիայի մասին օրենքի համաձայն՝ տարբեր կառույցների աշխատակիցները որոշակի հատվածներում ունեն մուտքի իրավունք, իսկ որոշ տարածքներում՝ չունեն, և դա կարգավորվում է «Հատուկ նշանակության օբյեկտների անցագրային ռեժիմով»: «Օդանավակայանի ղեկավարությունը ոչ մեկի հանդեպ որևէ նոր սահմանափակումներ չի կիրառել»,- նշեց Գ. Աբրահամյանը:

Ավելի ուշ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տրամադրել են օդանավակայանի հայտարարությունը, որում ասվում է. «ՀՀ Ոստիկանության «Հերթապահ մաս» հաղորդաշարի փետրվարի 19-ի կիրակնօրյա թողարկման մեջ տեղ գտած սյուժեում ավիացիոն անվտանգության մասին ոչ պատեհ առիթով արված մեկնաբանության վերաբերյալ հայտնում ենք մեր մտահոգությունը և տեղեկացնում.

ՀՀ Ավիացիայի մասին օրենքի 52-րդ հոդվածով և ՀՀ կառավարության թիվ 944 որոշմամբ, ՀՀ Ավիացիոն անվտանգության ազգային ծրագրով ավիացիոն անվտանգության գործառույթն իրականացվում է հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող Ավիացիոն անվտանգության ծառայության կողմից, որը գործում է օդանավակայանի կազմում, կոորդինացվում է ՀՀ ԱԱԾ-ի կողմից և առաջնորդվում Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO), ECAC ձեռնարկներով` նպատակ ունենալով ապահովել քաղաքացիական ավիացիայի պաշտպանությունն անօրինական միջամտության ակտերից:

Հարկ է նշել, որ ԱՄՕ Ավիացիոն անվտանգության ծառայության անձնակազմը, տեխնիկական միջոցները և ընթացակարգերը սերտիֆիկացված են միջազգային համապատասխան մարմինների կողմից (ICAO, ECAC): Ծառայության բարձր պատրաստվածությունն ու տեխնիկական ժամանակակից սարքավորումներով հագեցվածությունը ճանաչված են լավագույններից մեկը Եվրոպայում:

Հետևաբար, տեսանյութում արտահայտված կարծիքը ոչ կոմպետենտ է և կայացվել է ոչ համապատասխան մասնագիտական պատրաստվածություն ունեցող մարմնի կողմից»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում