Քիչ առաջ «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության ակտիվիստ Վահրամ Սողոմոնյանը «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտնել է, թե ինքը ակտիվիստների հետ չի հանդիպի, քանի որ նրանց հետ խոսելու թեմա չունի:
Այս պահին ակտիվիստները քաղաքապետարանից շարժվում են դեպի Մաշտոցի պուրակ: Նշենք, որ այնտեղ է արդեն երգահան, կատարող Ռուբեն Հախվերդյանը:
Հիշեցնենք, որ այսօր քաղաքապետարանի մոտ կազմակերպված ակցիային էր միացել նաև երգիչ Արամոն:







































