Ալկոհոլի պատճառով առաջիկա 20 տարիներին Մեծ Բրիտանիայում կմահանա 210 հազար մարդ: Այս մասին գրում է բրիտանական The Daily Mail-ը՝ վկայակոչելով բժիշկների կանխատեսումները:
Բժիշկների հաշվարկներով՝ առաջիկա 20 տարիներին Մեծ Բրիտանիայում 70 հազար մարդ կմահանա լյարդի հիվանդությունից, ևս 140 հազար մարդ՝ ալկոհոլի հետևանքով առաջացած սրտային հիվանդություններից, ուղեղի կաթվածից, քաղցկեղից, ինչպես նաև ոչ սթափ վիճակի հետևանքով տեղի ունեցած պատահարներից:
Հիշեցնենք. անցյալ շաբաթ Մեծ Բրիտանիայի վարչաետ Դևիդ Քեմերոնը խոստացավ պայքար սկսել ալկոհոլի դեմ:











































