Եվրոգոտու ֆինանսների նախարարների խորհուրդը այսօր կայանալիք նիստին, հնարավոր է, ի վերջո ընդունի Հունաստանի ֆինանսական օգնության փաթեթը, որն անհրաժեշտ է նրան դեֆոլտից փրկելու համար: Այս մասին հաղորդում է RIA-Nowosti-ն՝ վկայակոչելով նախարարների խորհրդի հաղորդագրությունը:
Նիստը տեղի կունենա երևանյան ժամանակով ժամը 18:00-ին:
Երեկ Հունաստանի վարչապետ Լուկաս Պապադիմոսը մեկնել է Բրյուսել՝ համաձայնություն ձեռք բերելու:
Հիշեցնենք. դեֆոլտիոց խուսափելու համար Հունաստանին անհրաժեշտ է 130 մլրդ եվրո գումար (170 մլրդ դոլար):







































