Տասնյակ մարդիկ` զինված նռնակներով և պայթուցիկներով, այսօր հարձակվել են Ֆիլիպիններում գտնվող բանտի վրա` նպատակ ունենալով ազատել իրենց ընկերոջը: Նրանց ընդդիմացել է ոստիկանությունը, իսկ արդյունքում սպանվելէ 3 մարդ: The Associated Press-ը տեղեկացնում է, որ այդ մասին այսօր հայտնել են բանտի պաշտոնյաները:
Վիրավորվել է 15 մարդ, որոնցից շատերը հարձակման հետ առնչություն չունեցող քաղաքացիներ են: Ոստիկանությունը հարձակման մեջ մեղադրել է իսլամիստական «Ազատագրական ճակատ» խմբին, բայց գրոհային խմբի խոսնակը հերքել է այդ մեղադրանքները:
Առնվազն 3 մարդ է մահացել զինված հարձակման ընթացքում: Մահացել է նաև «Կարմիր խաչ»-ի վարորդը, որը փորձել է վիրավորված քաղաքացուն հասցնել հիվանդանոց:










































