Սցենարիստների ամերիկյան գիլդիան անցած տարվա «Լավագույն սցենար» անվանակարգում հաղթող է ճանաչել Վուդի Ալենի «Կեսգիշերը Փարիզում» աշխատանքը: Ալենի այս ֆիլմը, որն անցած տարի ցուցադրվել է Կաննի կինոփառատոնի բացման արարողության ժամանակ, դարձել է ռեժիսորի ամենաեկամտաբեր գործը. ամբողջ աշխարհում հավաքվել է 148 մլն դոլար:
Վուդի Ալենն այս պատվավոր մրցանակը ստանում է արդեն 5-րդ անգամ: Վուդի Ալենի ֆիլմը պատմում է գրական մի սրճարանի և ժամանակի մեջ կատարվող ճամփորդության մասին:








































