Մոսկվան այսօր խստորեն քննադատել է Լատվիային այն բանից հետո, երբ շաբաթ օրն անցկացվող հանրաքվեի ժամանակ լատվիացիները մերժել էին ռուսերենը, որպես երկրորդ պետական լեզու, ընդունելու առաջարկը:
Հիշեցնենք, որ շաբաթ օրը տեղի ունեցած հանրաքվեի ժամանակ ընտրողների 75 տոկոսը դեմ էր քվեարկել՝ ապացուցելով, որ իրենց երկիրը կտրել է բոլոր կապերն անցյալի հետ:
AFP-ն հաղորդում է, որ Լատվիայի նախագահը հայտարարության մեջ ասել է, որ լատվիացիների մեծ մասն իրենց աջակցությունն են արտահայտել սահմանադրական ամենակարևոր արժեքներից մեկին: