Գաբալայի ռադիոլոկացիոն կայանում, որը գտնվում է Ադրբեջանում, հայտնաբերվել է ռուս սպա Սերգեյ Գրաչովի դին: Այս մասին գրում է Utro.ru կայքը:
Ինչպես լրագրողներին հայտնել են իրավապահները, 47-ամյա Գրաչովը, որը ծառայել է Գաբալայի կայանում, իր բնակարանում հայտնաբերվել է սպանված: Ըստ իրավապահների, հանցագործությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հունվարի 1-ին Գրաչովն իր զինակից ընկերների հետ նշել է Ամանորը: Խնջույքից հետո նրանց միջև ծեծկռտուք է սկսվել, որից հետո Գրաչովին դանակահարելով սպանել են: Ընդ որում, զինակիցները գողացել են նրա տանից թանկարծեք իրերն ու ոսկեղենը:
Նրա դին հայտնաբերվել է հունվարի 2-ին գլխատված վիճակում: Այս պահին իրականացվում են քննչական գործողություններ: