Ինչպես հաղորդում է Associated Presse գործակալությունը` Իրաքի մայրաքաղաք Բաղդադում մահապարտ-ահաբեկչի կատարած պայթյունի հետևանքով զոհվել է` 18, վիրավորվել` 27 մարդ:
Ավելի վաղ «Առաջին լրատվական»-ը տեղեկացրել էր 12 զոհվածների մասին:
Մահապարտը պայթել է այն ժամանակ, երբ Ոստիկանական ակադեմիայից դուրս են եկել ակադեմիայի սաները և Ոստիկանության աշխատակիցները:
Պայթյունի հետևանքով այրվել են շատ ավտոմեքենաներ:
Ոչ մի խմբավորում ահաբեկչության պատասխանատվությունը դեռևս իր վրա չի վերցրել:
Անցյալ շաբաթ Իրաքի և ԱՄՆ-ի իշխանությունները խոստովանել են, որ Ալ-Քաիդայի ահաբեկչական խմբավորումները մեծ վտանգ են ներկայացնում Իրաքի համար:








































