Saturday, 06 06 2026
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին
Ստեփանավանում սահմանվել է արտակարգ ռեժիմ
18:50
Ֆինլանդիան հունիսի 6-ին մի քանի ժամով սահմանափակել է թռիչքները երկրի հարավ-արևելյան մասում
Ձերբակալվել է 194 անձ՝ ընտրական հանցագործությունների դեպքերով
18:30
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով
Վարժական հավաքից խուսափելը պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ. դատախազություն

Ու՞մ համար էր կաշառքը և ո՞վ է ծեծել դատապարտյալին

Դատապարտյալից գաղտնի, նրա հարազատից 4000 ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու կասկածանքով օրերս կալանավորվեց «Գորիս» ՔԿՀ-ի պետի տեղակալ Նարեկ Հարությունյանը: Կաշառքի նպատակը եղել է դատապարտյալին անակնկալ մատուցելը և նրան միանգամից «Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխելը, որը դատապարտյալի համար դարձել է վատ անակնկալ:

Գործարքի գնից կարելի է եզրակացնել, որ «ԴՀ»-ում տեղավորվելու գինը 4000 դոլար է, որը չեն կարող վճարել շատ ու շատ, իսկապես հիվանդ դատապարտյալներ: Իսկ ոմանց հարազատներն էլ այդ գինը ստիպված վճարում են` դատապարտյալին այս կամ այն դաժան պայմաններից փրկելու համար: Օրինակ` ինչպես «Գորիս» ՔԿՀ-ի դատապարտյալ Արտակ Հակոբյանի դեպքում: Լուսանկարն արվել է անցյալ տարվա նոյեմբերին` նույն ՔԿՀ-ում, որտեղ Արտակը ծեծի էր ենթարկվել: Նախօրեին էլ իմացանք, որ պետի տեղակալին կաշառքի գործով բռնելուց հետո, երբ Արտակը (կամ գուցե հարազատներից մեկը, դեռ հայտնի չէ) ներգրավվել է որպես տուժող, կրկին ծեծել են նրան` առանց որևէ բան ասելու: Բայց այս անգամ ոչ թե կոնկրետ «Գորիս» ՔԿՀ-ի աշխատակիցներն են եղել, այլ` ամենայն հավանականությամբ համակարգի: Թե որն է եղել ծեծի նպատակը` առայժմ հայտնի չէ, ավելին` պաշտոնապես այն հերքում են: Սակայն համառորեն մեզ հասնող տեղեկությունները հավաստում են, որ նրան ծեծել են, ու հոգեկան և ֆիզիկական ճնշման արդյունքում Ա. Հակոբյանը մեծ քանակությամբ դեղահաբեր է խմել: Ինչևէ, մինչ այս պատմության ճիշտն ու սխալը կպարզվի, մի քանի դիտարկումներ անենք դրա հետ կապված:

Նախ արձանագրենք. այն, որ քրեակատարողական համակարգը երկրի կոռումպացված օղակներից մեկն է` դրա հետ առնչվողները ժխտել չեն կարող: Այն, որ համակարգում կարող են ծեծել և՛ փող տվողին, և՛ չտվողին, բայց բուժօգնություն պահանջողին` դա ևս հայտնի է: Իսկ 4000 դոլարի պատմությունն էլ ցույց է տալիս, թե ինչ թվեր են շրջանառվում այս օղակում: Ասենք` եթե մեկ անձին դատապարտյալների հիվանդանոց տեղափոխելու գինը 4000 դոլար է, իսկ այս ՔԿՀ-ն մոտավորապես 150 տեղ ունի, որի միայն փոքր, ասենք` 10-20 տոկոսն են իրական հիվանդները զբաղեցնում, ապա դժվար չէ դատապարտյալների տեղաշարժից կռահել այս ՔԿՀ-ից ստացվող եկամուտների ընդամենը մի մասը, որոնցից դժվար թե վարչության պետ Հայկ Հարությունյանը տեղյակ չլինի: Այս առումով թերևս ուշագրավ է այն հանգամանքը, որ երբ ՀՔԾ-ն սկսել է քննել «Գորիս» ՔԿՀ-ի պետի տեղակալի կաշառքի գործը, մեզ հասած տեղեկություններով` դատապարտյալին հարցրել են` անհրաժեշտություն կա՞ նրա անվտանգությունը ապահովելու, վերջինս բացասական պատասխան է տվել` կարծելով, որ եթե ինքը ոչինչ չի արել` ի՞նչ կարիք կա պաշտպանվելու: Փաստորեն, նախաքննական մարմինը դա կանխատեսելով է առաջարկ արել դատապարտյալին: Այսինքն` եթե նախաքննական մարմինը ցանկացել է պաշտպանել նրան, ապա ո՞վ է շահագրգռված և իրավասու` ազատ մտնել «Գորիս» ՔԿՀ և անարգել ծեծել Ա. Հակոբյանին: Արդյոք այս կաշառքի գործում խառնվա՞ծ չեն «Գորիս» ՔԿՀ-ի ղեկավարությունից ավելի բարձր գտնվող այլ մարդիկ, ովքեր տուժելու են այս պատմությունից ու շատ լուրջ: Հնարավոր է, որ ծեծը պարզապես դատապարտյալի հնարավոր ցուցմունքները փոխելուն ուղղված մշակման, կանխարգելիչ քայլ է եղել: Նման կասկածը ամրապնդող մյուս տեղեկություններն առայժմ նպատակահարմար չենք գտնում հրապարակել` հաշվի առնելով, որ գործը գտնվում է նախաքննության փուլում:

Լավ, ո՞վ է պատասխանատու քրեակատարողական համակարգում տիրող այս իրավիճակի համար: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի վերջերս կազմակերպած քննարկմանը` կապված ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում Հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի ներկայացրած հրատապ հաշվետվությունների և դիմումների հետ, երբ հարցեր էին հնչում ՔԿՀ-ում տեղի ունեցած այս կամ այն միջադեպի, անձի մասին, Արդարադատության նախարարության ներկայացուցիչ Նիկոլայ Առուստամյանը ստիպված էր լինում պաշտպանվել: Իրավապաշտպանների համոզմամբ, պարոն Առուստամյանն այլ կերպ չէր էլ կարող վարվել. ամբողջ խնդիրն այն է, որ թեև ՔԿՎ-ն գտնվում է ԱՆ ենթակայության տակ, այդուհանդերձ արդարադատության նախարարը չի կարող լրջորեն ազդել այդ ոլորտում ծագող այս կամ այն խնդրի վրա, քանի որ ՔԿՎ պետին նշանակում է ոչ թե արդարադատության նախարարը, այլ` երկրի նախագահը: Ուստի այն ամենը, ինչը կատարվում է ՔԿՀ-ներում, դրա պատասխանատվությունը կրում է Սերժ Սարգսյանը, և նա էլ պետք է շտկի իրավիճակը` եթե իսկապես այս համակարգը կաշառակերներից ու Հիպոկրատի երդումը մի այլ կարգի փողով հարգողներից մաքրելու ցանկություն կա: «Ժամանակը» նախկինում անդրադարձել է համակարգի որոշ անձանց բացասական գործունեությանը, որոնք սակայն մինչ օրս շարունակում են մնալ համակարգում` վտանգ ներկայացնելով դատապարտյալների, հասարակության ու հենց դատպարտյալին հանիրավի պատժողների համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում