«The Beatles» լեգենդար խմբի նախկին մենակատար Փոլ Մակկարտնին բացահայտ հայտարարել է իր մտադրության մասին` վերջ դնել մարիխուանայի օգտագործմանը:
69-ամյա աստղը չի ցանկանում վատ օրինակ ծառայել իր փոքր դստեր` Բեատրիսի համար:
Երաժշտի խոսքերով`ինքն «իր բաժինն արդեն ծխել է»:
Մակկարտնիի նախկին կինը դատավարության ժամանակ ասել էր, որ իր ամուսինն ավելի հաճախ է մարիխուանա ծխում, քանի ուրիշները թեյ են խմում:
Բոլորին է հայտնի, որ «The Beatles» խմբի բոլոր անդամները սիրել են ծխել մարիխուանա: Նույնիսկ 1972թ. Ճապոնիայում Մակկարտնիին ձերբակալել էին` կանաբիս անցկացնելու փորձի համար: Սակայն երգչին փրկում է իր հանրահայտությունը:








































