Ըստ հրապարակված զեկույցի, Ադրբեջանի կառավարությունն օգնել է ահաբեկչական միավորումներին, ովքեր ներգրավված են եղել Իրանի միջուկագետ ֆիզիկոսի սպանության մեջ, և ովքեր աշխատում են Իսրայելի «Մոսադ» հետախուզության ծառայության համար:
Press TV-ն հաղորդում է, որ զեկույցի համաձայն` հրեա տղամարդը, ով Բաքվում աշխատել է որպես «Մոսադի» գործակալ, կապ է ունեցել իրանցի միջուկագետ ֆիզիկոս Մուսթաֆա Ահմադի Ռոշանի սպանության հետ:
The London Times-ում շաբաթ օրը հրապարակված զեկույցում ասվում է, որ Իսրայելն օգտագործում է Ադրբեջանին` Իրանին լրտեսելու համար:
Press TV-ն գրում է, որ Իսրայելը դիմել է ահաբեկչական գործողությունների` Իրանի միջուկային ծրագիրը խափանելու համար: Զեկույցի համաձայն` Ադրբեջանի անվտանգության ծառայությունն օգնել է «Մոսադի» գործակալներին Իրանի դեմ ահաբեկչական գործողություններում` նրանց տեխնիկական և այլ օգնություն տրամադրելով:









































