Փետրվարի 19-ին, ժամը 08.48-ին ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ թունավորումով «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխվել Երևանի Այգեձոր փողոցի թիվ 69 շենքի 47-րդ բնակարանի բնակիչներ` 1970 թ. ծնված Արև համբարձումյանը, 1970 թ. ծնված Գագիկ Անանյանը, 1992 թ. ծնված Լևոն Անանյանը և 1994 թ. ծնված Մարգարիտ Անանյանը:
Տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:
Այս մասին «Առաջին լրատվական»–ին տեղեկացնում է, ՀՀ ԱԻ նախարարությունը։










































