Հոլանդիայի արքայազն Յոհան Ֆրիսոյի կյանքը դեռևս վտանգի տակ է:
Շաբաթ օրը բժիշկները տեղեկացրել են, որ արքայազնը խիստ տուժել է թթվածնի պակասից:
Բարեբախտաբար, նա ծանր վնասվածքներ չունի:
«Նրա կյանքը նախկինի պես վտանգված է, բայց գիշերը նա անցկացրել է հանգիստ»,- մեջբերում է РИА Новости-ն Նիդեռլանդների կառավարության հայտարարությունից:
Ավստրալացի բժիշկները դեռևս պաշտոնական հայտարարություն չեն տարածել արքայազնի առողջական վիճակի մասին: Նախօրեին ԶԼՄ-ները հայտարարել էին, որ նա հիվանդանոց է տեղափոխվել կրիտիկական վիճակում:
Հիշեցնենք, որ Յոհան Ֆրիսոն ուրբաթ օրը մնացել էր ձնահոսքի տակ Ավստրիայի արևմուտքում գտնվող լեռներում, որտեղ թագավորական ընտանիքն անցկացնում էր իր հանգիստը:
Փրկարարները 42-ամյա արքայազնին հայտնաբերել են դեպքից 20 րոպե հետո և անմիջապես տեղափոխել հիվանդանոց:
Յոհան Ֆրիսոն Նիդեռլանդների թագուհի Բեատրիսի և Կլաուս Ֆոն Ամսբերգի երկրորդ որդին է:









































