Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդունել է Ֆրանսիայի տրանսպորտի նախարար Թերի Մարիանիին և Ֆրանսիայի նախագահի քաղաքական հարցերով խորհրդական Դամիեն Լորասին:
Ինչպես հաղորդում է АПА գործակալությունը` տրանսպորտի նախարարը Ադրբեջանի նախագահին հանձնել է նամակ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիից:
Ֆրանսիացի հյուրերը հայտնել են, որ երկու երկրների համագործակցությունը կշարունակվի նաև հետագայում:
Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծն ուժի մեջ չի մտնի:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Ադրբեջանի և Ֆրանսիայի հարաբերությունները, կրոնական և միջազգային հարցեր:










































